Կարեն Վարդանյանը 54 մլն. դրամ է նվիրաբերել նորածնային վերակենդանացման կլինիկային  (տեսանյութ)

15:16 • 23.11.16

«Գրանդ Քենդի» ընկերության նախագահ Կարեն Վարդանյանը նորածինների մահվան դեպքերը նվազեցնելու համար «Մուրացան» հիվանդանոցային համալիրի մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկային նվիրել է 34 մլն դրամ ընդհանուր արժողությամբ ճապոնական 2 ամենագնաց` ռեանիմոբիլ, հավելյալ ձմեռային անվադողերով:

Մեքենաները կահավորված են անհրաժեշտ բոլոր սարքավորումներով ու հարմարեցված են հայաստանյան ճանապարհներին: Նորածնային վերակենդանացման և պաթոլոգիայի բաժանմունքները ընդլայնելու և նորոգելու համար բարերարը տրամադրել է նաև 20 միլիոն դրամ, քանի որ խնդիրներով ծնված նորածիններին ընդունելու համար բաժանմունքի տարածքն արդեն չէր բավականացնում: Ընդհանուր գումարը կազմել է 54 մլն. դրամ:

Կլինիկայում տարեկան բուժօգնություն են ստանում ինտեսնիվ թերապիայի կարիք ունեցող, 600-ից ավելի նորածիններ ոչ միայն Հայաստանի բոլոր ծննդատներից, այլև Արցախից: