Թուրքիայում սիրիացի երեխաների՝ մուրացկանության բիզնեսի մեջ ներգրավվելու տեսագրությունը մեծ աղմուկ է առաջացրել համացանցում

18:40 • 23.11.16

Թուրքիայում նոր աղմուկ է բարձրացել սիրիացի անչափահաս գաղթականների շահագործման վերաբերյալ: 

Թուրքական IHA լրատվական գործակալության տեսախցիկը Ուրֆայում ֆիքսել է, թե ինչպես է մի տղամարդ մոտենում մուրացկանությամբ զբաղվող սիրիացի երեխաներին և նրանցից գումար վերցնում, այնուհետև երեխաներին կրկին ուղարկում մուրացկանությամբ զբաղվելու: 

Տեսանյութը մեծ աղմուկ է բարձրացրել համացանցի թուրք օգտատերերի շրջանում:

Ավելի վաղ բրիտանական BBC-ի թուրքական ծառայությունը հետազոտություն է կատարել և հայտնաբերել, որ թուրքական մի շարք գործարաններում որպես էժան աշխատուժ օգտագործում են սիրիացի անչափահասներին: