2.10 մետր հասակ ունեցող ավստրալուհին զգեստները կրում է որպես վերնազգեստ (լուսանկարներ, տեսանյութ)
Daily Mail-ը ներկայացրել է ավստրալուհի Էլի Ստոցին, ով 2 մետր 10 սմ հասակ ունի: Չնայած իր հասցեին տարիներ շարունակ բացական մեկնաբանություններ և խոքսեր լսելուն` նա կարողացել է հաղթահարել դժկամ վերաբերմունքն ու սովորել գնահատել մարդկային իրական արժեքները:
Էլի խոսքով` դպրոցում իր անգութ դասընկերներն իրեն «գոձիլա» էին անվանում: Աղջիկն ինքնավստահություն է ձեռք բերել, երբ Amazon-ի մոդել է դարձել` լուսանկարվելով կարճահասակ տղամարդու կողքին: Սակայն ավելի ուշ նա թողել է մոդելի կարիերան` իր ժամանակն արվեստին հատկացնելու համար:
Այժմ Էլին դուր է գալիս իր բարձր հասակը: «Ես ուժեղ եմ և կարող եմ բարձր տեղերին հասնել», - նշում է աղջիկը:
Նա իրենց արտաքինի հետ չհամակերպվողներին խորհուրդ է տալիս` ասելով, որ մարդու արժանիքը նրա արտաքինի մեջ չէ:














