Վիգեն Սարգսյանը ՀՀԿ-ին անդամակցության դիմում է ներկայացրել. Ռուբեն Թադևոսյան
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Հայաստանի Հանրապետական կուսակցությանն անդամակցելու դիմում է ներկայացրել:
Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:
Հիշեցնենք, որ Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանն էլ այսօր հայտարարեց ՀՀԿ-ին անդամակցելու իր որոշման մասին, որին հաջորդեցին անկուսակցական նախարարներ Իգնատի Առաքելյանի և Վահան Մարտիրոսյանի՝ ՀՀԿ-ին անդամակցելու որոշման մասին հայտարարությունները։










