Ավստրալիայում թռչունն օձին նետել է ընթացող մեքենայի վրա (տեսանյութ)

00:33 • 26.11.16

Ավստրալիայում գիշատիչ թռչունը կենդանի օձին նետել է ճանապարհով ընթացող մեքենայի վրա: Lenta.ru-ի հաղորդմամբ` տեսանյութը հրապարկվել է Ավստրալիայում մեքենաների վրա տեախցիկներ ունեցողների միության (Dash Cam Owners Australia)  ֆեյսբուքյան էջում:

Ճիրաններում օձին պահած թռչունը անցնելիս է եղել մայրուղու վրայով` ոչ մեծ բարձրությամբ: Մոտենալով ճանապարհով ընթացող մեքենաներից մեկին` թռչունը հանկարծակիորեն իր որսը գցել է մեքենայի դիմապակու վրա և հեռացել:

Անսպասելի տեսարանից ավտոմեքենայի ուղևորները ճիչեր են արձակել, իսկ երբ հասկացել են, որ իրենց ոչինչ չի սպառնում, սկսել են ծիծաղել: