Մինսկի բնակիչը մեկ ամիս շարունակ գիշերները քնել է մեքենայում, որպեսզի գտնի իր մեքենան քերծող չարագործին (տեսանյութ)

13:23 • 26.11.16

Մինսկում տղամարդը մեկ ամիս շարունակ ստիպված է եղել գիշերել իր ավտոմեքենայում, որպեսզի կարողանա հայտնաբերել պարբերաբար իր մեքենան վնասող անհայտ անձին, գրում է segodnya.ua կայքը:

Կես տարվա ընթացքում տուժածի մեքենայի վրա հայտնվել է 20 քերծվածք, սակայն այդպես էլ չէր հաջողվում գտնել չարագործին: Ընդ որում՝ վարորդը հավատացրել է, որ մեքենան միշտ կայանել է թույլատրելի վայրում և չի խանգարել որևէ մեկին:

Նա դիմել է ոստիկանություն, սակայն չարագործին այդպես էլ չի հաջողվել գտնել։ Այդ ընթացքում տղամարդը փորձել է նույնիսկ կապի դուրս գալ իր մեքենան քերծող անհայտ անձի հետ՝ թողնելով մեքենայի վրա գրություն, սակայն՝ ապարդյուն:

 



75b24db6ff19ab_01

Ի վերջո, մեքենայում հերթապահություն սկսելու որոշումից մեկ ամիս անց տղամարդը կարողացել է հայտնաբերել չարագործին: Պարզվել է, որ վեց ամիս շարունակ նրա մեքենան խազել է տարեց մի կին, որն ընդունել է իր մեղքը, սակայն չի կարողացել տալ դրա բացատրությունը: Նա նույնիսկ ֆինանսական փոխհատուցում է առաջարկել վարորդին պատճառած վնասի համար, սակայն պնդել է, որ կարող է վճարել միայն վերջին օրվա համար:




1803f531460557