Մոսկվայի մետրոյում էքստրեմալը ցատկել է երկաթգծի վրայով` մի կերպ խուսափելով մոտեցող գնացքի հետ բախումից (տեսանյութ)
Մոսկովյան մետրոյի կայարաններից մեկում պատանի էստրեմալը ցատկել է երկաթգծի վրայով` մոտեցող գնացքի առջև:
Ինչպես ներկայացնում է Lenta.ru-ն` հնարքը կատարելով` պատանին մեկ ակնթարթով է խուսափել գնացքի հետ բախումից: Հնարքի տեսանյութը հրապարկվել է ռուսական 360 հեռուստաալիքի կայքում:
Միջադեպը տեղի է ունեցել մետրոյի «Պոլեժաևսկայա» կայարանում: Նշվում է, որ տեսանյութը նկարահանվել է մեկ ամիս առաջ, սակայն ԶԼՄ-ների տրամադրության տակ է հայտնվել այսօր:










