Վահան Բադասյանը հարցաքննության ժամանակ գեներալների անուններ է հնչեցրել, սակայն մանրամասներ չի հայտնում
Արցախյան հրամանատար Վահան Բադասյանը, դատելով հարցերի բովանդակությունից և ակտիվությունից, գոնե մինչ այժմ տպավորություն է ստացել, որ ՀՀ քննչական կոմիտեի քննիչները փորձում են տանել օբյեկտիվ քննություն` իր հաղորդումների հիման վրա հարուցված քրգործի շրջանակներում:
Tert.am-ի հետ զրույցում նա տեղեկացրեց, որ ՀՀ քննչական կոմիտեի մի քանի քննիչ այցելել էին Արցախ և իրենց կրկին հրավիրվել հարցաքննության` լրացուցիչ հարցերի վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումներ ստանալու համար:
«Ես անուններ տվել եմ, բայց անուններ հիմա չեմ տա, քանի որ դա չի բխում նախաքննության շահերից ու կոռեկտ չէ»,- հարցին, թե Մովսես Հակոբյանից բացի տվե՞լ է այլ գեներալների անուններ, պատասխանեց Վահան Բադասյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Վահան Բադասյանը խոսել էր ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի կողմից չարաշահումների մասին և հայտարարել, որ իրավապահ մարմիններն իր հայտարարությունները կարող են դիտել որպես հաղորդում հանցագործության մասին:










