Ցուցադրվել է 300 հազար դոլար արժողությամբ գերմանական ժամացույցի պատրաստման գործընթացը (տեսանյութ)

17:14 • 29.11.16

Գերմանական A. Lange & Sӧhne ժամացույցների բրենդը տեսահոլովակ է հրապարակել, որում ցուցադրվում է Datograph Perpetual Tourbillon մոդելի ժամացույցի պատրաստման գործընթացը:

Highsnobiety-ն գրում է, որ պլատինե կորպուսով ժամացույցի արժեքը 300 հազար դոլար է, և այն թողարկվել է ընդամենը 100 նմուշով: Սա բրենդի ամենաթանկ ժամացույցներից մեկն է:

Նշվում է, որ A. Lange & Sӧhne ընկերությունը հիմնվել է 1845 թվականին գերմանական Դրեզդեն քաղաքում: Այժմ ընկերության գործարանը տարեկան արտադրում է մի քանի հազար ոսկե կամ պլատինե ձեռքի ժամացույց, որոնք հագեցած են բացառապես սեփական արտադրության մեխանիզմներով: