Ադանայում հրդեհը ցնցել է ամբողջ Թուրքիան. մահացած երեխաները չեն կարողացել փրկվել՝ վթարային ելքի փակ լինելու պատճառով (լուսանկարներ, տեսանյութ)

10:12 • 30.11.16

Թուրքիայում` Ադանայի Ալադաղ շրջանում, դպրոցականների հանրակացարանում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով մահացած 11 երեխաներից 8-ի մարմինները հայտնաբերվել են արտաքին հրշեջ սանդուղքի մոտ, այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիյեթ» պարբերականը:

Նշվում է, որ մահացած աղջիկները, որոնք հիմնականում եղել են 12-13 տարեկան, չեն կարողացել փրկվել, քանի որ հրդեհի բռնկման պահին շտապել են դեպի սանդուղքը, սակայն վթարային ելքի համար նախատեսված դուռը ներսից փակ է եղել, ինչի հետևանքով երեխաներն այրվել են:

Եվս 3 դպրոցական այրվել է հանրակացարանի երկրորդ հարկում: 

Հայտնի է, որ հանրակացարանի ներքևի հարկում մնացած աշակերտուհիներին հաջողվել է փրկվել: Ոմանք փրկվել են՝ պատուհաններից դուրս թռչելով:

Հրդեհի հետևանքով մահացածներից 11-ը երեխաներ են, 1-ը՝ հանրակացարանի աշխատակից: Ըստ որոշ կայքերի` մահացածների թիվն արդեն հասել է 13-ի: Ընդհանուր առմամբ, շենքում բնակվելիս է եղել 34 աշակերտուհի: Նրանցից 22-ը տեղափոխվել են Ադանայի հիվանդանոց, նրանց վիճակը գնահատվում է կայուն:

Հրդեհից հետո Ադանա են ժամանել Թուրքիայի փոխվարչապետներից Վեյսի Քայնաքը և ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն: Ադանա է ժամանել նաև Ժողովրդահանրապետական կուսակցության հատուկ պատվիրակությունը:

Adanada kız öğrenci yurdundaki yangından ilk kareler...