Որքանո՞վ է արդարացված 911-ի և տարբեր օբյեկտների միջև կապն ապահովող ծառայությունը, ինչո՞ւ է դա պարտադիր

20:00 • 30.11.16



Վանաձորի բենզալցակայանները դիմում են ներկայացրել վարչապետին՝ ներկայացնելով փոքր և միջին ձեռներեցների համար առաջացած դժվարությունները։ Tert.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հեղուկ վառելիքի առևտրով զբաղվող ձեռներեցներից Արսեն Մարգարյանը (անունը փոխված է)՝ նշելով, որ տեխնիկակական անվտանգությունից ելնելով բոլորին արգելել են շահագործումը մինչև «ՍOՍ ՍԻՍԹԵՄՍ» մասնավոր ընկերության սարքավորումը տեղադրված չլինի, իսկ այդ սարքավորման արժեքը կազմում է 150 հազար դրամ:

«Այն պատին փակցված մի սարք է, որը ծուխ, գոլորշի լինելու կամ թթվածնի պակասի դեպքում միանում է: Բայց այդ սարքը չպետք է բացօթյա տարածքում տեղադրել, թեև մեր պայթյունավտանգ, հրդեհավտանգ սարքավորումներն ամբողջությամբ դրսում են: Այս սարքը տեղադրում են լիցքավորողի առանձնասենյակում, որտեղ ոչ մի պայթունավտանգ բան գոյություն չունի, և եթե դրսում հրդեհ լինի, դա ներսում չի աշխատի, սակայն եթե ներսում լիցքավորողը մի քանի հատ իրար հետևից ծխում է, այդ սարքը միանում է և ահազանգ է գնում Երևան: Այնուհետև Երևանից զանգահարում են պատասխանատու անձին՝ այսինքն ինձ, և ես պետք է նկարագրեմ, թե ինչու է միացել այն, իսկ իրենք  համապատասխան ծառայություն ընտրեն, զանգահարեն, բացատրեն մեր տեղը, այդ ծառայությունը գա օգնության: Սակայն երևանցին դժվար կիմանա իմ տեղը։ Ավելի լավ է ես բացատրեմ, որ հեշտ գտնեն, բացատրեմ, թե ինչ է եղել: Բացի դրանից՝ հաշվի չի առնվում, որ ես հանրապետությունից կարող եմ բացակայել»,- ասաց ձեռներեցը:

Նա նշեց, որ բացի այն, որ 150 հազար դրամ արժեցող այդ սարքը տեղարդելու համար են մուծել, ամեն ամիս էլ 12 հազար դրամ պետք է վճարեն, այն դեպքում երբ ավելի արագ կլինի, որ դեպք լինելու պարագայում իրենք անձամբ զանգահարեն 911:

«ՍOՍ ՍԻՍԹԵՄՍ» ընկերության ներկայացուցիչը, ով չցանկացավ հայտնել իր անուն ազգանունը, Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ ամեն տարածք պետք է ունենա իր հակազդային համակարգը՝ թե՛ բաց, թե՛ փակ տարածքներում: «Փակ տարածքում լինում են ջերմային կամ ծխային տվիչներ, բաց տարածքներում դրվում են կրակի տվիչներ, հիմա եթե իրենց մոտ ինչ-որ մի բան պակաս է, թող բարի լինեն համալրեն»,-ասաց նա՝ նշելով, որ ըստ Հայաստանի օրենսդրության կանոնակարգի՝ կազմակերպությունները պարտավոր են ունենալ ինքնաշխատ համակարգ: «Լամպ կախվա՞ծ է, շտեպցել կա՞, ուրեմն հրդեհի աղբյուր կա տվյալ տարածքում»,-ասաց նա:

Ձեռներեցը նշեց, որ իրենց կազմակերպությունը ապահովում է օբյեկտի և 911-ի միջև ընկած կապը: «Արդյունքում, եթե օբյեկտը համալրված է բոլոր սարքավորումներով, մի քանի անգամ ավելի ժամանակ է խնայում»,-ասաց նա և նշեց, որ նախատեսված ամսական 12 հազար դրամը ոչ թե սպասարկման համար է, այլ 911-ի և օբյեկտի միջև եղած  ծառայության համար:

Նա նշեց, որ կոնկրետ բենզալցակայանում 36 հազար դրամ գումար են վերցնում՝ սարքավորումների և աշխատանքի համար, իսկ 150 հազար դրամ արժեցել է մեկ տարի, կամ 1.5 տարի առաջ, և հիմա իրենց սարքը տրամադրում են օգտագործման նպատակով:

ԱԻՆ հակահրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ցանկացած լիցենզավորված կամզակերպություն կարող է իրականացնել այդ աշխատանքները: Նա ասաց, որ սարքի տեղակայման պահանջը հրդեհային անվտանգության կանոններով է նախատեսված և կան շինարարական նորմեր ու կանոններ: «Եթե այդ սարքավորումը աշխատում է, մարդկային գործոնը մինիմումի է հասցվում, կամ, կարելի է ասել, ընդհանրապես վերանում է: Որքան ուշ է արձագանքը լինում, հետևանքը ծանր է լինում, իսկ այս սարքավորումը վայրկենական ազդանշանը ուղարկում է 911 ծառայություն և արագ արձագանքում է լինում»,-ասաց նա և նշեց, որ սկզբնական շրջանում դժգոհություններն ավելի շատ էր, հիմա վիճակը բարելավվել է:

Tert.am ահազանգած ձեռներեցը նշեց, որ գոյություն ունի անվտանգության հարցերով զբաղվող ԱԻՆ-ին կից տեխիկական անվտանգության ազգային կենտրոն ՊՈԱԿ, որն ամեն տարի իրականացնում է տեխնիկական անվտանգության փորձաքննություն, ինչի համար բարձր վճարներ են սահմանված: «Ի՞նչ կարիք կա մետաղական տարան ամեն տարի փորձաքննության ենթարկել, երբ արդեն 15 տարի է՝ արվում է և պիտանի է օգտագործման։ Միայն այդ փորձաքննությունը տարեկան արժե 100.000 դրամ և ավելի, առավել ևս՝ պահանջ կա, որ լիցքավորողն ունենա վկայական, որ ինքն իրավունք ունի լիցքավորող աշխատելու, իսկ միայն այդ վկայականի արժեքը տարբեր բենզալցակայնների համար հինգից տասը հազար դրամ է արժենում: Բացի դրանից՝ որպեսզի այդ վկայականը ստանա, լիցքավորողը պետք է ամեն տարի որակավորման դասընթացներ անցնի Երևանում, որի արժեքն էլ 13 հազար դրամ է»,- ասաց ձեռներեցը։

Նա նշեց, որ իրենց լիցքավորողները հիմնականում բարձրագույն ավարտ են, պարզապես այլ աշխատանք չգտնելու պատճառով լիցքավորող են աշխատում: «Որակավորման դասընթացի  համար անհրաժեշտ հակահրդեհային գործիքներն են՝ ավազ, բահ, կեռ մետաղ, կրակմարիչներ և զագարաձև դույլ, որպեսզի լիցքավորողն իմանա, թե դույլով ջուրը ոնց լցնի, ավազը ոնց բահով լցնի կրակի վրա: Արդյոք կարիք կա՞, որ ամեն տարի մենք այդ որակավորումն անցնենք»,- ասաց նա:

Անհատ ձեռներեցը նշեց նաև, որ այդ լիցքավորողն իրավունք չունի աշխատելու, եթե իրեն հսկող հրահանգավորող պատասխանատու անձ չունի, ով երեք ամիսը մեկ պետք է նորից հրահանգավորումներ անի: «Հրահանգավորողը նույնպես պետք է որակավորման դասընթացի մասնակցի՝ արդեն ավելի թանկ արժեքով. 25 հազար դրամ՝ երեք տարին մեկ անգամ, իսկ հրահանգավորողի վկայականի արժեքն է 15 հազար դրամ»,-ասաց Արսեն Մարգարյանը:

Լիանա Առաքելյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

20:02 • 18/09

Հրապարակվել է զբոսաշրջիկների ներհոսքից ամենաշատը «տառապող» երկրների վարկանիշը

20:01 • 18/09

Ն. Փաշինյանը և Բ. Սահակյանը այցելել են հանրապետության հյուսիսային սահմանագծի մի շարք հատվածներ, ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին և տիրող իրավիճակին

19:50 • 18/09

Samsung-ը մտադիր է հրաժարվել Galaxy J-ից. ET News

19:49 • 18/09

Առանց կանխավճարի հիփոթեքով բնակարաններ, աղբահանության խնդրի լուծում, կոմունալ ծախսերի նվազեցում. ՕԵԿ–ը քայլերթ անցկացրեց Զեյթունում

19:44 • 18/09

Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ-ում Կոնգոյի Հանրապետության դեսպան Դավիդ Մադուկան

19:40 • 18/09

«Լույս» դաշինքը քննարկում է անցկացնում Երևանի ավագանու ընտրություններում իր նախընտրական ծրագրի շուրջ (ուղիղ)

19:37 • 18/09

Լաթաքիայի մոտակայքում Թուրքիա ուղևորվող բրիտանական կործանիչ է նկատվել Իլ-20-ի կործանումից առաջ

19:32 • 18/09

Պաշտոնական. Ալվարո Նեգրեդոն նոր ակումբ ունի

19:31 • 18/09

Իսրայելից հայտնել են Նեթանյահուի՝ Պուտինի հետ հեռախոսազրույց անցկացնելու մտադրության մասին

19:30 • 18/09

Հասկանում եմ վարչապետի հոգեվիճակը. նա շրջապատված է այնպիսի դիլետանտ կադրերով, որ ամբողջ ծանրաբեռնվածությունը վերցնում է իր վրա. Նաիրա Զոհրաբյան

19:30 • 18/09

«Մարտի 1-ի» գործով քննության վերջնական արդյունքները ցույց կտան՝ ինչ է տեղի ունեցել. Ա. Եղոյանը՝ ԳՇ պետի՝ սահմանը նոսրացած չլինելու հայտարարության մասին

19:20 • 18/09

Դրանք կլինեն քայլեր, որոնք բոլորը կնկատեն. Պուտինը պատմել է Իլ-20-ի կործանմանն ի պատասխան քայլերի մասին

19:13 • 18/09

Մենք ունենք առողջապահության ոլորտի տապալում. միայն ժողովրդահաճո որոշումներ կայացնելով, «Ֆեյսբուքում» հայտնի մարդկանց նշանակումով խնդիրները չեն լուծվում. Գևորգ Գրիգորյան

19:05 • 18/09

Իտալիայի Բ Սերիայի գործունեությունը ժամանակավորապես կասեցվել է

18:51 • 18/09

ԱՄՆ դեսպանությունը Ծիածանի և Ամբերդի դպրոցներին նվիրաբերում է 80.000 ԱՄՆ դոլարի գույք

18:50 • 18/09

Սերժ Թանկյանը հրապարակել է «Սպիտակ» ֆիլմի առաջին թրեյլերը (տեսանյութ)

18:47 • 18/09

Տոտին պատմել է՝ ինչպես է մերժել «Ռեալին»

18:37 • 18/09

ԱՄՆ-ում որսորդը փախչել է արջից՝ գիշատիչի թաթերում թողնելով իր ընկերոջը

18:34 • 18/09

Իդլիբ կուղարկվեն նաև թուրք զինվորականներ․ Չավուշօղլու

18:26 • 18/09

Արարատ Զուրաբյանը կարևորում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հստակ տարաբաժանումը

18:25 • 18/09

Թուրքիայում ձերբակալվել է ԻՊ պարագլուխներից «Սինջարի ամիր»-ն ու նրա որդին

18:12 • 18/09

Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը մասնակցել է ԱՊՀ երկրների արդարադատության նախարարների խորհրդի 13-րդ նիստին

18:10 • 18/09

Կարող է անգրագետ խոսվի, բայց եթե ճառը համոզում է, ուրեմն լավն է․ Վազրիկ Բազիլը դասախոսություն կարդաց ԵՊՀ-ում

18:08 • 18/09

Գործադիրը պետք է ԵՄ-Հայաստան համաձայնագրի վավերացման գործընթացի ինտենսիվացումը պահի ուշադրության կենտրոնում. Ա. Աշոտյան

18:00 • 18/09

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալի այցելուի հանձնուքում հայտնաբերվել են կաթոցիկներ և այլ իրեր

17:57 • 18/09

Ինձ համար Ռոնալդուի տեղափոխությունը ցավալի փաստ է. Բարտոմեու

17:56 • 18/09

Apple-ը թողարկել է նոր iOS12-ը

17:52 • 18/09

«Ինչպես ես հայացա»․ Սևան Նշանյանը պատմել է Հայոց ցեղասպանությունը «բացահայտելու» իր պատմությունը

17:39 • 18/09

Թուրքիայում հետախուզական ծառայության 15 ենթասպա է ձերբակալվել

17:33 • 18/09

Հայաստան կժամանեն Էրիկ Էսրաիլյանը և Կալիֆոռնիայի համալսարանի ռեկտոր Ջին Բլոքը

17:31 • 18/09

Գրիզմանը շատ ինքնավստահ է. Ռամոս

17:31 • 18/09

«Ռոսկոմնադզոր»-ը հայտարարել է Twitter-ի և Facebook-ի ստուգումների մասին

17:26 • 18/09

Թուրքիայում կալանավորված ամերիկացի քահանայի հայազգի փաստաբանը պատրաստվում է դիմել սահմանադրական դատարան

17:20 • 18/09

Համացանցում հրապարակվել է «Մերի Փոփինսը վերադառնում է» ֆիլմի նոր թրեյլերը (տեսանյութ)

17:11 • 18/09

Cnet-ը նոր iPhone XS-ը համեմատել է iPhone X-ի հետ՝ նշելով դրա առավելություններն ու թերությունները

16:57 • 18/09

Հայաստանի Մ-17 հավաքականը ժամանել է Բելառուս

16:56 • 18/09

Արտահերթ ընտրության հարցը հանրային պահանջ է, ոչ թե վարչապետի ցանկությունը. Լենա Նազարյան

16:54 • 18/09

ՀՀ ԱԻ նախարարի հրամանով համակարգի մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են մեդալներով

16:52 • 18/09

Ucom-ը կրկնապատկել է uDaily կանխավճարային շարժական ինտերնետի ծավալը

16:49 • 18/09

Ստամբուլի 3-րդ օդանավակայանի կառուցման ժամանակ 37 բանվոր է զոհվել. լրատվամիջոցներ

16:47 • 18/09

Երևանում 28-ամյա քաղաքացին ինքնասպանության փորձ է արել

16:40 • 18/09

Երևանի ավագանու ընտրությունների շրջանակում արձանագրվել է ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ ահազանգման 18 դեպք. Դատախազություն

16:36 • 18/09

ԵՊՀ մի խումբ ուսանողներ հյուրընկալվել են Հանրապետության նախագահի նստավայրում

16:26 • 18/09

Ադրբեջանցի միլիարդատիրոջ նկատմամբ քրեական գործ է հարուցվել Ավրաամ Ռուսոյի առևանգման փորձի համար

16:19 • 18/09

Սիրիան ողջունել է Պուտին-Էրդողան հանդիպման ժամանակ Իդլիբի հարցով կայացված որոշումը․ «ՍԱՆԱ»

16:18 • 18/09

Պատվաստված և ոչ մի աղջկա մոտ որևէ բարդություն չի գրանցվել. ԱՀԿ-ի գնահատականը՝ ՀՀ-ում պապիլոմավիրուսի դեմ պատվաստումներին

16:13 • 18/09

ԵՄ երկրները «Սկրիպալների գործով» նոր պատժամիջոցներ չեն սահմանի Ռուսաստանի նկատմամբ

16:08 • 18/09

Մեր տպավորությամբ՝ սա փորձ է՝ լռեցնելու լրատվամիջոցին, որը հանդես է գալիս մեր երկրում առկա մերժելի երևույթների քննադատությամբ. Yerevan.Today կայքի խմբագիր

16:07 • 18/09

Իսրայելը ռուսական ինքնաթիռի կործանման համար մեղադրել է Դամասկոսին, Իրանին և «Հեզբոլլահ»-ին

16:04 • 18/09

«Սանիթեքն» ապաքաղաքական է, իսկ ամբողջ գույքը պատկանում է միայն ընկերությանը. պարզաբանում

16:01 • 18/09

ՀՀ ՊՆ 4-րդ զորամիավորումում անցկացվում է գումարտակային մարտավարական զորավարժություն

16:01 • 18/09

Հեղափոխության ամենադժվար պահին, երբ չգիտեինք՝ վաղն ինչ է լինելու, Ա. Սարգսյանն ու մյուսները հակառակ քայլեր էին անում. ՔՊ անդամը հակադարձում է

15:56 • 18/09

«Նա մյուսների մասին հոգ տանող մարդ է». Բիլ Գեյթսը պատմել է Թրամփի հանդեպ իր վերաբերմունքի մասին

15:56 • 18/09

Պատրի Էվրան` Դուգլաս Կոստային. Գիտես չէ՞, որ Յուվենտուսի խորհրդանիշը զեբրն է, ոչ թե լաման

15:55 • 18/09

ԱՄՆ մետրոպոլիտեն թանգարանում կգործի «Հայաստան» ցուցահանդեսը, տրամադրվել են բացառիկ նմուշներ. կազմակերպիչներ (տեսանյութ)

15:52 • 18/09

Լեհաստանի Զամոշչ քաղաքում՝ հայկական նախկին եկեղեցու տարածքում, բացվել է հայկական խաչքար

15:38 • 18/09

Coca-Cola-ն մտադիր է մարիխուանայով թրմված ըմպելիքներ արտադրել

15:28 • 18/09

Հայաստանը և Չինաստանը ստորագրել են օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիր

15:26 • 18/09

Հալեպի նահանգային խորհրդի կազմում հայազգի 2 թեկնածու է ընդգրկվել

15:16 • 18/09

Թրամփը կարգադրել է հրապարակել է «ռուսական միջամտության գործով» գաղտնի փաստաթղթերը

15:13 • 18/09

Հերթական ապատեղեկատվությունն է. Ա. Համբարձումյանը՝ ազգային համաձայնության կառավարությունը լքելու մասին

15:04 • 18/09

Շատ մեծ որս են կուլ տվել, մարսողական համակարգի խնդիրներ կունենան. «Yerevan today» կայքի գլխավոր խմբագիրը՝ խուզարկության մասին (տեսանյութ)

14:59 • 18/09

Մոսկվան Իսրայելի դեսպանին ԱԳՆ է կանչել

14:56 • 18/09

Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը ճաշել ու FIFA է խաղացել երկրպագուի հետ, ում հանդիպել էր մզկիթում

14:51 • 18/09

Բրիտանացի ֆիզիկոսները «անհնար շարժիչ» են ստեղծում Պենտագոնի համար

14:47 • 18/09

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա պաշտոնական այցով եղել է Արցախում

14:45 • 18/09

Մոտ օրերս Սերժ Սարգսյանին առանձնատուն կառաջարկենք, որը կլինի միակը և վերջնականը անկախ նրանից՝ իրենք կառարկեն, թե ոչ. Է. Աղաջանյան

14:43 • 18/09

Թուրքիայում «Լեռնային Ղարաբաղ» անվամբ նոր զբոսայգի է բացվել

14:43 • 18/09

Սեպտեմբերի 17-18-ը ՀՀ ոստիկանությունը բացահայտել է հանցագործության 34 դեպք

14:31 • 18/09

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը վերընտրվել է Միջպետական բանկի խորհրդի նախագահի պաշտոնում

14:31 • 18/09

Ամերիկյան բիզնեսը պատժամիջոցների պատճառով ստիպված կլինի ամբողջովին հեռանալ Ռուսաստանից. ամերիկյան առևտրային պալատի ղեկավար

14:23 • 18/09

Ադրբեջանի կողմից ՀՀ բնակավայրերը գնդակոծելու և քաղաքացու վիրավորվելու մասին Ա. Հովհաննիսյանը ներկայացրել է ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովին

14:16 • 18/09

Մխիթար աբբահոր ջահը թող շարունակի լուսավորել հայ ազգի փշոտ և ծաղկուն ճանապարհը. Հռոմի պապը շնորհավորել է Մխիթարյանների միաբանության 300-ամյակը

14:15 • 18/09

Համացանցում է հայտնվել նորացված Mitsubishi L200-ի առաջին լուսանկարը

14:15 • 18/09

Արքայազն Հարիի կինը թողարկել է իր առաջին խոհարարական գիրքը (լուսանկարներ)

14:14 • 18/09

Նավթի և գազի հետախուզման ընկերությունը դիմել է դատարան, անօրինական դադարեցրել են լիցենզիան․ տնօրեն Վ․Պետրոսյան

14:08 • 18/09

Թուրքիայում խոշոր կողոպուտի կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել (լուսանկար)

14:03 • 18/09

ՀՀ-ում ստեղծված իրավիճակը բազմաթիվ զուգահեռներ ունի այլ երկրներում ժողովրդի անունից իշխանության եկող, հետո այն ուզուրպացնողների հետ. Ա. Աշոտյան

14:00 • 18/09

«Yerevan.today» կայքի գլխավոր խմբագիրը մանրամասներ է ներկայացնում խմբագրությունում տեղի ունեցած խուզարկությունից. տեսանյութ

13:58 • 18/09

Տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է Չինաստանում «Մանգհութ» թայֆունը երեխաներով փչովի տնակը տապալում գետնին (լուսանկարներ, տեսանյութ)

13:52 • 18/09

Այնպես չէ, որ ողջ ՀՀ-ն աջակցում է Նիկոլ Փաշինյանին. բացառվում է, որ «Սասնա Ծռերը» կրակեն նրա ուղղությամբ. «Սասնա Ծռեր»

13:49 • 18/09

Քաղաքի ավագանու ղեկավարը բարձրագույն քաղաքական պաշտոն է, բայց քարոզարշավներին հաճախ ծրագրերը մի կողմ են քշվում. Միքայել Մելքումյան

13:45 • 18/09

ՆԱՍԱ-ն հրապարակել է TESS աստղադիտակի՝ Երկիր ուղարկած առաջին լուսանկարը

13:28 • 18/09

Ավտոճանապարհով ցորենի փոխադրման արգելքի դեմ Թբիլիսիում ակցիաներ են ընթանում. «Ալիք մեդիա»

13:22 • 18/09

Մենք ծով ծիրանի գույների մեջ ենք. պետք չէ բևեռացնել հասարակությանը. Զ. Փոստանջյան

13:22 • 18/09

Whoscored-ը Վարազդատ Հարոյանին ամենաբարձր գնահատականն է տվել «Ռոստովի» հետ խաղում

13:21 • 18/09

Սահմանապահ Տավուշում մեկնարկել են խաղողի մթերման աշխատանքները, մարզի 27 սահմանամերձ համայնքներ աշնանացանի համար աջակցություն կստանան

13:08 • 18/09

Շոյգուն Իսրայելին է մեղադրել Սիրիայում Իլ-20-ի կործանման համար. Պուտինը ցավակցել է զոհվածների ընտանիքներին

13:06 • 18/09

Դանի Ալվես. Ռեալը փոքր-ինչ ավելի ուժեղ է դարձել Ռոնալդուի հեռանալուց հետո

13:02 • 18/09

Փողով լի ճամպրուկները բերվել են նրա տուն. Արգենտինայի նախկին նախագահին կոռուպցիոն մեղադրանք է առաջադրվել

13:01 • 18/09

Beeline-ի «Սմարթ» փաթեթներին անցումը դարձել է անվճար

12:59 • 18/09

ԶՈՒ ԳՇ պետն ու ՀՀ-ում ԱՄՆ ռազմական կցորդը քննարկել են երկկողմ ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր

12:58 • 18/09

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի հիմնադիր տնօրենի հետ

12:56 • 18/09

Հանրապետության տարածքում երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ

12:54 • 18/09

Քարոզարշավը նորմալ սկսվեց, ցավոք, վերածվում է քաղաքական լուրջ պայքարի, իսկ խնդիրներից մասնակիցները չեն խոսում. ավագանու ՀՅԴ թեկնածու

12:52 • 18/09

ԱՄՆ-ն 2019թ. ռեկորդային քիչ քանակությամբ փախստական կընդունի. Մայք Պոմպեո

12:44 • 18/09

«Ընտանիքի 400-ամյա երաժշտական գործիքը շարունակում է ճիշտ հնչողությունը»․ The New York Times-ի ուշագրավ անդրադարձը Զիլջյանների ու նրանց բրենդի պատմությանը

12:33 • 18/09

1.6 մլն դոլար. Պակիստանի վարչապետն աճուրդի է հանել իր շքեղ մեքենաները

12:27 • 18/09

Լևոն Արոնյանի կինը` Արիանա Կաոիլին, հեծանիվով 1800 կմ կանցնի` Թուրքիայի և Իրանի միջով գալով Հայաստան

12:24 • 18/09

Երևանի գլխավոր ճարտարապետն ազատվել է աշխատանքից