Գողություն ամերիկյան ձևով. Նյու Յորքում անցորդը 40 կգ ոսկի է գողացել զրահապատ մեքենայից (տեսանյութ)

00:33 • 01.12.16

Ամերիկյան Նյու Յորք քաղաքի մարդաշատ փողոցներից մեկում անցորդներից մեկին հաջողվել է ոսկե ձուլակտորներով պայուսակ գողանալ առանց վերահսկողւթյան թողնված զրահապատ բեռնատարից:


Ինչպես հաղորդում է Russia Today-ը, գողոնի ընդհանուր արժեքը կազմել է 1.6 մլն դոլար: Նշվում է, որ ոստիկանն, ով պետք է հետևեր ուղեբեռին, այդ պահին վերադարձել էր բեռնատարի խցիկ` բջջային հեռախոսի հետևից: Այդ պահից հմտորեն օգտվել է տղամարդը:


Տեսանյութն՝ այստեղ: