Բռնութամբ ինքնիրավչության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել է Բոգոն` Ռուբեն Կոստանյանը

14:55 • 02.12.16

Նոյեմբերի 30–ին ՀՀ քրեական օրենսգրքին 34-322–րդ հոդվածի 2-րդ մասի կասկածանքով ձերբակալվել է Ռուբեն Կոստանյանը: Այն է` ինքնիրավչությունը կամ իր իրավունքները բռնություն գործադրելով ինքնակամ իրականացնելը: Այլ խոսքով` ինչ-որ մեկին ծեծի ենթարկելը:


Tert.am–ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեից: 

Հիշեցնենք, որ Երևանի Նորագյուղ թաղամասի 177 տան բնակիչ, 50-ամյա Ռուբեն Կոստանյանը համարվում է պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մտերիմը:

Վերջին անգամ նա Հայաստանի քրեական քրոնիկոնում հայտնվել էր  այս տարվա  հուլիսի 20-ին,  երբ «Աստղիկ» բժշկական կենտրոն էր տեղափոխվել «մարմնի տարբեր մասերից արյունահոսող վերք» ախտորոշմամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 13:00-ի սահմաններում Իսակովի պողոտայի թիվ 3/7 հասցեում գործող «555» հացատանը ինչ-որ հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Ռ. Ավետիսյանը իր մոտ եղած ատրճանակով կրակել է Ռ. Կոստանյանի ուղղությամբ՝ վնասելով նրա ձախ սրունքի հատվածը: