8 սխալ, որոնք թույլ են տրվում տունը մաքրելու ժամանակ (լուսանկարներ)

03:51 • 03.12.16

Տունը մաքրելու ընթացքում փոքրիկ սխալները կարող են ձեր ջանքերը զրոյացնել և անգամ ավելի մեծ անկարգություն ստեղծել:

AdMe.ru-ն ներկայացրել է ամենատարածված սխալները, որոնք թույլ են տալիս գրեթե բոլորը:

1. Պատուհանները լվանում եք արևոտ եղանակին

Արևը շատ արագ է տաքացնում պատուհանները և պատուհանները մաքրելու ցանկացած միջոց չորանում է, ինչը ավելի մեծ կեղտոտվածության տպավորություն է թողնում: Պետք է սպասեք մի փոքր, քանի դեռ արևը չի հեռացել ձեր պատուհաաններից:



2. Օգտագործում եք կիտրոն մարմարե հարթությունների վրա

Հաճախ կիտրոնն օգտագործվում է որպես մաքրող միջոց բոլոր հնարավոր հարությունների համար: Սակայն կիտրոնաթթուն կարող է ցանկացած հարթություն խամրացնել: Օգտագործեք հատուկ մաքրող միոցներ, որոնք նախատեսված են որոշակի մակերևույթների համար:



3. Սրբում եք գորգի վրայի հետքերը

Եթե դուք գինիմ հյութ կամ այլ ըմպելիք եք թափել գորգի վրա, ապա այն սրբելով ավելի եք բարդացնում ձեր գործը: Դա նաև կբերի նրան, որ գործվածքի թելերը կբացվեն ու կկոշտանան: Դրա փոխարեն անհրաժեշտ է սրբիչ վերցնել և սեղմող շարժումներով հեռացնել հետքը:



4. Չեք մաքրում սպունգը

Ամանները լվանալու համար նախատեսված սպունգը յուղ է ներծծում և այն անհնար է մաքրել ջրով: Ամեն անգամ մաքրեք սպունգը օճառով և փոխեք ամեն երկու շաբաթը մեկ:



5. Մակերեսի վրա «հավելյալ» մաքրող միջոց եք լցնում

Դուք հավանաբար կարծում եք, որ հավելյալ մաքրող միջոցը ձեր տունը ավելի մաքուր կդարձնի: Իրականում  հակաակ արդյունքն է ստացվում՝ մնում է նստվածք, քանի որ հարթությունն արդեն մաքուր է և միջոցը կեղտ չի հեռացնում:

 

6. Մաքրություն եք անում մերկ ձեռքերով

Ձեր մաշկը ներծծում է ցանկացած նյութ, որը դիպչում է նրան: Նույնիսկ բնական միջոցները կարող են չորացնել այն: Աշխատեք ռետինե ձեռնոցներով:



7. Թաց պարագաները դնում եք տարրաների մեջ

Բակտերիաները խոնավություն շատ են սիրում , այդ պատճառով շատ կարևոր է, որ բոլոր պարագաները չոր լինեն:



8. Մաքրող միջոցը լցնում եք միանգամից հարթության վրա

Մաքրություն անելիս ամենավատ տարբերակը մաքրող միջոցը միանգամից հարթության, առավել ևս էլեկտրական սարքավորումների վրա լցնելն է: Հարկավոր է այն լցնել չոր կտորի վրա, հետո նոր սրբել հարությունը: Օգտագործեք հավելյալ կտոր հեղուկի ավելորդ մասը մաքրելու համար: