ԱՄՆ-ում BMW-ի գործարանից 120 նոր մեքենա տեղափոխող գնացքը դուրս է եկել գծերից (տեսանյութ)
ԱՄՆ-ում ընթացքի ժամանակ գծերից դուրս է եկել 120 նոր BMW մակնիշի մեքենաներ տեղափոխող գնացքը:
Վթարից հետո նկարահանված կադրերում երևում է, թե ինչպես են էքսկավատորի շերեփները բռնում և բարձրացնում վնասված մեքենաները` այդ ընթացքում կոտրելով դռները, ապակիներն ու տանիքը:
Ինչպես հաղորդում է NTV հեռուստաալիքը, մեքենաները վթարից հետո այնպես էին վնասվել, որ վերականգնման ենթակա չեն այլևս: Այդ իսկ պատճառով էլ դրանց հետ այլևս անզգույշ են վարվել:
Տեղի ԶԼՄ-ների հաղորդմամբ` թանկարժեք մեքենաներով գնացքը Փենսիլվանիա նահանգում գտնվող BMW-ի գործարանից ուղևորվում էր Չարլստոն նավահանգիստ, որտեղից էլ մեքենաները պետք է արտահանման ուղարկվեին:
Վթարի պատճառների մասին դեռևս ոչինչ չի հաղորդվում: Մարդկանց շրջանում տուժողներ չեն եղել:










