Բոլորս մեծ ցավ ենք ապրել, բայց պետք է նոր շունչ առնենք, փոխենք իրավիճակը. վարչապետը Գյումրիում քննարկել է մարզի զարգացման հեռանկարները
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետի այցը մեկնարկել է մարզի Ախուրյան համայնքից, որտեղ ավարտին են հասցվում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին բնակարանային ապահովման նպատակով 104 բնակարանի կառուցման աշխատանքները: Կարեն Կարապետյանը ծանոթացել է բնակարանային պայմաններին, զրուցել շահառուների հետ, շնորհավորել և նշել, որ մինչև տարեվերջ նրանք կտոնեն իրենց բնակարանամուտը: Բնակարաններից մեկի շահառուն ապրիլյան պատերազմում զոհված Աշոտ Շախբազյանի ընտանիքն է, որն ուներ անօթևանի կարգավիճակ, և այժմ մինչև տարեվերջ ընտանիքը կունենա երեք սենյականոց բնակարան: Ախուրյան համայնքում 3 անավարտ շենքի կառուցման համար հատկացվել է գրեթե 800 մլն ՀՀ դրամ: Բացի այդ, մարզպետարանին հատկացված 826 մլն ՀՀ դրամ գումարի հաշվին իրականացված բնակարանային ապահովման ծրագրի շրջանակում Գյումրիում և Ախուրյանում ծրագրի շահառու համարվող 137 ընտանիքի (ք.Գյումրի-101, գ.Ախուրյան-36) տրամադրվել են բնակարանի գնման վկայագրեր (ԲԳՎ), որոնք սահմանված ժամկետում ձեռք են բերել բնակարաններ:
Ախուրյանից ուղևորվելով մարզկենտրոն Գյումրի՝ վարչապետն առավոտյան ժամը 11:41-ին ծաղիկներ է դրել Գյումրու «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցում տեղադրված 1988 թ. երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին և մասնակցել մատուցվող պատարագին:
Կարեն Կարապետյանը նաև այցելել է Գյումրու տեխնոլոգիական կենտրոն, ծանոթացել գործունեությանը և ծրագրերին: Վարչապետը նախ մասնակցել է «Այբ» դպրոցի և «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան» կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպված «Ծրագրավորման ժամ» (Hour of Code) միջոցառմանը, ապա հանդիպել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ուսանողներին՝ քննարկելու ՏՏ ոլորտի զարգացմանը և այդ գործում կառավարության անելիքներին առնչվող հարցեր: Կարեն Կարապետյանը տեղեկացրել է, որ պարբերական հանդիպումներ է ունենում ոլորտի ներկայացուցիչների, գործարարների հետ, և այժմ կառավարությունն սպասում է նրանցից գլոբալ առաջարկի՝ ՏՏ բնագավառի որակական փոփոխությունների և պետական աջակցության վերաբերյալ: «Մենք շատ շահագրգռված ենք, որպեսզի այս ոլորտն աճի, որովհետև ՀՆԱ-ում մեկ շնչին բաժին ընկնող եկամուտը, այս ոլորտի միջին աշխատավարձը, ընդհանրապես մտածելակերպը, աշխարհահայացքը բավական առաջադեմ է և վարակիչ ու կարող է տարածվել բոլոր ոլորտների վրա», - ասել է վարչապետը՝ առաջարկելով ուսանողներին նույնպես ակտիվ լինել և առաջարկություններ ներկայացնել:
Կառավարության ղեկավարը ՀԱՊՀ ուսանողների հետ քննարկել է նաև մարզում զբոսաշրջության զարգացմանը և Գյումրիին նոր շունչ հաղորդելուն վերաբերող հարցեր: «Մենք հատուկ եկել ենք դեկտեմբերի 7-ին, որպեսզի մեր հարգանքի տուրքը տանք և միևնույն ժամանակ այսօր կազմակերպում ենք աշխատանքային հանդիպումներ, որպեսզի ցույց տանք, որ չնայած բոլորս մեծ ցավ ենք ապրել, որովհետև յուրաքանչյուրն ունի կորուստ՝ բարեկամի, ընկերոջ, հարազատի, համաքաղաքացու, հայրենակցի, բայց պետք է նոր շունչ առնենք, նոր տրամադրությամբ փորձենք իրավիճակը փոխել», - ասել է Կարեն Կարապետյանը: Վարչապետը, մասնավորապես, տեղեկացրել է, որ մոտ օրերս առաջին չվերթն է կատարելու «Պոբեդա» ավիաընկերությունը և հաշվի առնելով Գյումրու զբոսաշրջային գրավչության մեծ ներուժը՝ առաջարկել է ուսանողներին ներգրավվել քաղաքը տուրիստների համար ավելի հարմարավետ դարձնելու գործընթացում: «Չինովնիկները, ծառայողները կարող են ամեն ինչին մի ձև նայել, դուք՝ երիտասարդներդ, լրիվ ուրիշ ձև կարող եք նայել: Դրա համար առաջարկում եմ ձեզ, որ ինքներդ ձեր առջև խնդիր դնեք՝ ինչպես Գյումրին մի քիչ հարմարավետ դարձնել, ինչպես բիզնեսն այդ գործընթացի մեջ ներգրավել, որ և´ եկամուտ ստանա, և´ կարողանա քաղաքը գրավիչ դարձնել: Մենք ակնկալում ենք կամայական գաղափար, որը նաև ֆինանսական կարողություն է պահանջում, բայց տրամաբանական», - ասել է կառավարության ղեկավարը՝ նշելով, որ ակնկալում է գաղափարների մեծ հոսք, որոնցից առավել հետաքրքիր և արդյունավետ առաջարկությունները կիրառական արդյունք կդառնան: Վարչապետը նաև շրջայց է կատարել Գյումրու «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, ծանոթացել ընթացիկ և զարգացման ծրագրերին:
Այնուհետև Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանի և համայնքների ղեկավարների հետ վարչապետ Կարապետյանը քննարկել է մարզում առկա խնդիրներն ու զարգացման հեռանկարները: «Ինչպե՞ս ենք տեսնում մարզի զարգացումը, ի՞նչ պետք է նախաձեռնենք, որպեսզի կյանքի որակը Շիրակի մարզում փոխվի: Մեր բոլոր քայլերը և պայմանավորվածությունները պետք է կառուցվեն հետևյալ գաղափարի շուրջ. յուրաքանչյուրիս գործն է իր տունը, իր քաղաքը փոխելը, և նախաձեռնությունները, գաղափարները պետք է ծնվեն այստեղից: Մենք պետք է պայմանավորվենք՝ ինչ է անում համայնքապետարանը, ինչ է անում մարզպետարանը, ինչ է անում կառավարությունը», - ասել է Կարեն Կարապետյանը:
Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը ներկայացրել է մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը, իրականացվող ծրագրերն ու արձանագրված ձեռքբերումները, հիմնախնդիրները և հետագա անելիքները: Նա տեղեկացրել է, որ ներկայում ընթացքի մեջ են մարզի զարգացման ռազմավարության և համայնքների հնգամյա զարգացման ծրագրերի մշակման աշխատանքները: Մարզպետի խոսքով՝ Շիրակում գլխավոր խնդիրն արդյունաբերության ոլորտում հաջողությունների հասնելն է, սակայն կատարված ներդրումների ծավալները դեռևս բավարար չեն մարզի տնտեսության զարգացման և նոր աշխատատեղերի ստեղծման համար: Շիրակը նաև աղքատության ամենաբարձր ցուցանիշն ունեցող մարզն է հանրապետությունում. աղքատ է բնակչության 45 տոկոսից ավելին:
Նշվել է, որ մարզը գյուղատնտեսական է, 28 հազարից ավելի գյուղացիական և ֆերմերային տնտեսություններ կան: Խոսելով արձանագրված ձեռքբերումների մասին՝ Հովսեփ Սիմոնյանը նշել է, որ այս տարի առաջին անգամ ցանվել է շուրջ 280 հա հնդկացորեն, Բավրա համայնքում շահագործման փուլին է հասել հնդկացորենի տարեկան 9000 տ հզորությամբ վերամշակման արտադրամասը: Գյումրիում շահագործման է հանձնվել «Լենտեքս» ընկերության նոր արտադրական մասնաշենքը (220 նոր աշխատատեղ), շարունակվում են մի շարք ձեռնարկությունների կողմից նոր արտադրամասերի հիմնման և աշխատատեղերի ստեղծման աշխատանքները: Նշանակալի ձեռքբերումներ կան նաև ՏՏ ոլորտում՝ պայմանավորված Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի արդյունավետ գործունեությամբ: Կարևոր նշանակություն ունի նաև Կապսի ջրամբարի կառուցումը, որի առնչությամբ ներկայում ընթանում են ուսումնասիրություններ: Մարզպետը ներկայացրել է նաև քաղաքաշինության, ջրամատակարարման, տեղական նշանակության ճանապարհների հիմնանորոգման և այլ ոլորտներում առկա խնդիրների հետ կապված մանրամասներ:
Անդրադառնալով մարզպետի զեկույցում արծարծված խնդիրներին՝ վարչապետը հանձնարարականներ է տվել համապատասխան նախարարներին կրթության, առողջապահության, ճանապարհաշինության, գյուղատնտեսության ոլորտներում առկա հարցերի լուծման վերաբերյալ և նշել, որ անգամ եթե բյուջեի մեջ այդ ծախսերը նախատեսված չեն, ապա պետք է քննարկել և առաջարկել լուծման տարբերակներ: «Մենք նաև պետք է հասկանանք՝ համայնքների բյուջեի պլանավորումը ճի՞շտ է, թե՞ ոչ, համայնքներում բյուջեի աճ գոյություն ունի՞, թե՞ ոչ: Ես ձեզ կլսեմ, թե ինչ ծրագրեր ունեք, որտեղ մենք կարող ենք մասնակցություն ունենալ, սուբսիդավորել, ֆինանսավորել, համաֆինանսավորել, որպեսզի աշխուժություն մտցնենք տնտեսության մեջ, որովհետև մեր բոլոր գործողությունները, որոնք ուղղված չեն աշխատատեղեր, նոր հավելյալ արժեք ստեղծելուն, երկարացնում են մեր լավ ապրելու պահը: Այդ իսկ պատճառով մենք կանգնելու ենք բոլոր այն նախաձեռնությունների կողքին, որտեղ ունենալու ենք գործընկեր և արդյունքում կունենանք մուլտիպլիկատիվ էֆեկտ: Մեր այսօրվա տնտեսական վիճակը ենթադրում է, որ բոլոր ծրագրերը, որ դուք այսօր կհնչեցնեք և հետագայում կուղարկեք, որպեսզի համապատասխան նախարարություններն ու գերատեսչություններն ուսումնասիրեն և հետադարձ կապ հաստատեն, մենք քննարկելու ենք այս տեսակետից: Համայնքների ղեկավարներին հստակ խնդրանք, որպեսզի ուշադիր լինեն իրենց համայնքի բյուջեի պլանավորմանը: Կարծում եմ՝ մի օր վերջանալու է այն պահը, որ մենք ինչքան խեղճ լինենք, ինչքան վիզներս ծուռ լինի, այնքան օգնությունն այդտեղ շատ է լինելու: Մեկս մյուսին «քոմակ» անելով՝ այս երկիրը պետք է դզենք, ուրիշ տարբերակ չկա, որևիցե մեկը չի գալու մեր փոխարեն մեր երկիրը սարքի: Գյումրին սարքողն առաջինը գյումրեցին պետք է լինի, եթե նույնիսկ այսօր ինքը մի քիչ խեղճացած է, այս սարսափելի ծանրության տակ մի քիչ ծռված է, պետք է օգնենք իրեն, որ կարողանա վաղվա օրվան համարձակ նայել: Եվ դրա համար այսօր բոլոր ծրագրերը մաքսիմալ ուշադիր նայելու ենք», - իր խոսքում նշել է վարչապետ Կարապետյանը:
Կառավարության ղեկավարն ասել է, որ մարզում աղքատության 45 տոկոսն անհանգստացնող ցուցանիշ է, և այդ իսկ պատճառով աշխատատեղ ստեղծելն առաջնային է. «Ես անպայման այս խոսքն ուզում եմ ասել, որովհետև շատերը կարող են մեկնաբանել, որ ես բիզնես, բիզնես ասում եմ, բիզնես շահերի կողմնակից եմ: Բայց ուրիշ տարբերակ չկա: Աշխատատեղ ստեղծողը բիզնեսն է, հարկ վճարողը բիզնեսն է, երկիրը պահողը, աշխատողը մարդն է, հավելյալ արժեք ստեղծողն է, որից հետո մենք արդեն բաժանում ենք զինվորին, ուսուցչին, բժշկին»: Վարչապետն ընդգծել է, որ ցանկացած բիզնես պետք է մաքսիմալ խելոք ձևով կազմակերպել, որպեսզի այն ծախսափակ լինի և առաջարկել է ներկայացնել այդ տրամաբանությամբ մշակված ծրագրեր:
Կառավարության ղեկավարը նաև նշել է, որ Գյումրին ֆենոմենալ, ֆանտաստիկ հնարավորություններ ունի զբոսաշրջության զարգացման առումով և անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել այդ առումով: «Մենք երիտասարդներին և բիզնեսին խնդրելու ենք, որ ակտիվանան, որովհետև հիմա ուղևորների բավական մեծ հոսք է գալու՝ էկոնոմ դասի ավիաընկերությունների մուտքով պայմանավորված: Դրան գումարած՝ որոշակի քայլեր ենք ձեռնարկել վիզաների հարցով, այլ երկրների քաղաքացիների անձնագրերի օգտագործման հարցով, և 2017 թ. մենք ակնկալում ենք բավական մեծ հոսք դեպի Հայաստան: Այդ իսկ պատճառով Գյումրու օդանավակայան գալով՝ այստեղ պետք է մաքսիմալ շնորհք ցույց տալ, որպեսզի օդանավակայանում հենց գրավեք զբոսաշրջիկին, չթողնեք գնա Երևան, բերեք Գյումրի», - ասել է Կարեն Կարապետյանը:
Անդրադառնալով որոշ գերատեսչություններ և բուհական հաստատություններ Գյումրի տեղափոխելու հարցին՝ վարչապետը նշել է, որ դեմ չէ այդ գաղափարին և առաջարկել է ուսումնասիրել թե´ պետական, թե´ մասնավոր սեկտորի բալանսում առկա շինությունների ֆոնդը՝ նոր շինություններ չկառուցելու, լրացուցիչ ծախսերից խուսափելու և այդ նպատակին ծառայեցնելու համար:
Կարեն Կարապետյանը նաև հետաքրքրվել է առողջապահության ոլորտում պետական պատվերի բաշխման մասին և ստանալով արդարացիության վերաբերյալ բացասական պատասխան՝ նշել է. «Մենք պետական պատվերի ոչ արդարացի բաշխումով առողջապահության ոլորտում մրցունակությունը բերում-հասցնում ենք նրան, որ աճ չի լինում: Այդ իսկ պատճառով առողջապահության նախարարի հետ քննարկեք՝ ոնց ենք անում: Անպայման կառավարման համակարգում փորձեք մասնավոր կառավարիչներ ներգրավել, որոնք այդ բիզնեսում կան, որպեսզի իրենք փորձեն դրանից բիզնես կառուցել: Այն, ինչ որ մենք պետպատվերով ենք անելու, լավ է, բայց առողջապահության ոլորտում ծախսում ենք ավելի շատ, քան ՀՆԱ-ում առողջապահությունը ձևավորում է հավելյալ արժեք»:
Վարչապետը մարզի համայնքների ղեկավարների և մարզպետարանի՝ ըստ ոլորտների պատասխանատուների հետ քննարկել է նաև համայնքներում տարբեր արտադրություններ հիմնելուն, սպանդանոց կառուցելուն, մշակովի հողատարածքներն ավելացնելուն, ջրամատակարարման և ջրարբիացման ենթակառուցվածքների բարելավմանը, գործող փոքր և միջին բիզնեսին աջակցություն ցուցաբերելուն, ցածր տոկոսադրույքներով վարկավորմանը, մշակույթի պալատի վերականգնմանը, տարածքների համաչափ զարգացման ապահովմանը վերաբերող և այլ հարցեր: Կառավարության ղեկավարը, արձագանքելով բարձրացված հարցերին և հնչեցված առաջարկություններին, առաջարկել է կոնկրետ բիզնես ծրագրեր ներկայացնել պետական գերատեսչությունների համապատասխան հարթակներ՝ նշելով, որ յուրաքանչյուր ծրագիր մանրամասն ուսումնասիրվելու է և գնահատվելու է սահմանված չափանիշներին համապատասխան:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Շատ վիճելի է՝ Ռոբերտ Քոչարյա՞նն էր ուզում օգտագործել Բագրատ Սրբազանին, թե՞ հակառակը. Հովիկ Աղազարյան
Այսօր ԱՄՆ, Ֆրանսիայի, ՌԴ ու Իրանի դեսպանատները հանդիպում են տարբեր քաղաքական գործիչների հետ․ Կարեն Քոչարյան
«Աջակցում ենք քեզ». Գայ գյուղում Փաշինյանին ծափերով դիմավորեցին
Երեխաները նստելու տեղ չունե՞ն. Փաշինյանն Էջմիածնում դպրոցի մարզասրահ է այցելել
Վարչապետի թեկնածուի ցանկացած անուն, բացի Բագրատ Սրբազանից, հիմա կթուլացնի շարժումը․ Հայկ Նահապետյան
Հարսանիք լեռներում է՛լ, դաշտավայրում է՛լ, Շուշիում է՛լ կարող է լինել, բայց դրա համար պետք է նախ ինքնամաքրվենք. Էդուարդ Շարմազանով
Մեր երկրի հոգին և մարմինը պահանջում են՝ այս գրասենյակը զբաղեցնողը պետք է փոխվի, իրենց երդումը խախտել են. Րաֆֆի Հովհաննիսյան
Նիկոլ Փաշինյան,1 ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու․ Բագրատ Սրբազան
Փաշինյանը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի
Եթե հարթակն ու հրապարակը որակյալ լինեն, իշխանությունը կգնա կամ երկխոսության, կամ զիջումների և հեռացման․ Վահե Հովհաննիսյան
Կոնվերս Բանկը ներկայացրել է Converse Markets արտարժույթի փոխարկման առցանց հարթակը
Կաթողիկոսն առաջնորդում է քաղաքական շարժում, թիվ մեկ շահառուն Ռոբերտ Քոչարյանն է․ Նիկոլ Փաշինյան
4 գյուղ չենք տալիս, 4 գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ մեր դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման․ Փաշինյան
Եթե ռուսական ալիքները շարունակեն այսպես, իրենց հեռարձակումը կարգելվի. Փաշինյան
Անլուրջ է, ես հրաժարական տվել եմ արդեն, անընդհատ տալ չեմ կարող. Փաշինյան
Շարժման գծին աջակցում է նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ում ձայնագրել են, ո՞վ ասաց՝ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել, նրան հիմա օգտագործում են որպես գործակալ․ Փաշինյան
Տավուշում սահմանազատման նպատակն է՝ անիրագործելի դարձնել պшտերազմը. 90 տոկոսն արված է. Փաշինյան
Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան
Արտահերթի պայման կա՝ Փաշինյանը չպետք է մնա իբրև վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան
Նպատակն է ունենալ ծայրագավառ՝ գավառապետով. այս շարժումն ուղղորդվում է Ռուսաստանի կողմից. Արթուր Հովհաննիսյան
Օդից վերցրած հայտարարությունն ու պնդումը մեկնաբանելու խնդիր չեմ տեսնում. ՔՊ-ականը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին
Վերջում Արևմուտքն ու Ռուսաստանը ողջունելու են շարժումը, լավ պահ է իշխանափոխության համար․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն,10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթի՝ հաղթենք. Ալեն Սիմոնյան
Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ․ Ավինյան
Ղարաբաղի օպերացիայի կազմակերպիչները նունը ուզում են իրականացնել ՀՀ-ում, նրանք այստեղ չեն. Ալեքսանյան
«Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
«Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
- 17:46 • 13.05.24 Շատ վիճելի է՝ Ռոբերտ Քոչարյա՞նն էր ուզում օգտագործել Բագրատ Սրբազանին, թե՞ հակառակը. Հովիկ Աղազարյան
- 15:13 • 13.05.24 Այսօր ԱՄՆ, Ֆրանսիայի, ՌԴ ու Իրանի դեսպանատները հանդիպում են տարբեր քաղաքական գործիչների հետ․ Կարեն Քոչարյան
- 15:40 • 11.05.24 «Աջակցում ենք քեզ». Գայ գյուղում Փաշինյանին ծափերով դիմավորեցին
- 15:39 • 11.05.24 Երեխաները նստելու տեղ չունե՞ն. Փաշինյանն Էջմիածնում դպրոցի մարզասրահ է այցելել
- 15:47 • 10.05.24 Վարչապետի թեկնածուի ցանկացած անուն, բացի Բագրատ Սրբազանից, հիմա կթուլացնի շարժումը․ Հայկ Նահապետյան
- 21:28 • 09.05.24 Հարսանիք լեռներում է՛լ, դաշտավայրում է՛լ, Շուշիում է՛լ կարող է լինել, բայց դրա համար պետք է նախ ինքնամաքրվենք. Էդուարդ Շարմազանով
- 21:14 • 09.05.24 Մեր երկրի հոգին և մարմինը պահանջում են՝ այս գրասենյակը զբաղեցնողը պետք է փոխվի, իրենց երդումը խախտել են. Րաֆֆի Հովհաննիսյան
- 19:18 • 09.05.24 Նիկոլ Փաշինյան,1 ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու․ Բագրատ Սրբազան
- 10:44 • 09.05.24 Փաշինյանը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի
- 20:40 • 08.05.24 Եթե հարթակն ու հրապարակը որակյալ լինեն, իշխանությունը կգնա կամ երկխոսության, կամ զիջումների և հեռացման․ Վահե Հովհաննիսյան
- 17:19 • 08.05.24 Կոնվերս Բանկը ներկայացրել է Converse Markets արտարժույթի փոխարկման առցանց հարթակը
- 16:15 • 07.05.24 Կաթողիկոսն առաջնորդում է քաղաքական շարժում, թիվ մեկ շահառուն Ռոբերտ Քոչարյանն է․ Նիկոլ Փաշինյան
- 15:57 • 07.05.24 4 գյուղ չենք տալիս, 4 գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ մեր դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման․ Փաշինյան
- 14:48 • 07.05.24 Եթե ռուսական ալիքները շարունակեն այսպես, իրենց հեռարձակումը կարգելվի. Փաշինյան
- 14:24 • 07.05.24 Անլուրջ է, ես հրաժարական տվել եմ արդեն, անընդհատ տալ չեմ կարող. Փաշինյան
- 14:19 • 07.05.24 Շարժման գծին աջակցում է նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ում ձայնագրել են, ո՞վ ասաց՝ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել, նրան հիմա օգտագործում են որպես գործակալ․ Փաշինյան
- 13:14 • 07.05.24 Տավուշում սահմանազատման նպատակն է՝ անիրագործելի դարձնել պшտերազմը. 90 տոկոսն արված է. Փաշինյան
- 13:13 • 07.05.24 Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան
- 13:03 • 07.05.24 Արտահերթի պայման կա՝ Փաշինյանը չպետք է մնա իբրև վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան
- 12:28 • 07.05.24 Նպատակն է ունենալ ծայրագավառ՝ գավառապետով. այս շարժումն ուղղորդվում է Ռուսաստանի կողմից. Արթուր Հովհաննիսյան
- 11:56 • 07.05.24 Օդից վերցրած հայտարարությունն ու պնդումը մեկնաբանելու խնդիր չեմ տեսնում. ՔՊ-ականը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին
- 20:49 • 06.05.24 Վերջում Արևմուտքն ու Ռուսաստանը ողջունելու են շարժումը, լավ պահ է իշխանափոխության համար․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
- 16:14 • 06.05.24 Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն,10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթի՝ հաղթենք. Ալեն Սիմոնյան
- 15:01 • 06.05.24 Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ․ Ավինյան
- 15:01 • 06.05.24 Ղարաբաղի օպերացիայի կազմակերպիչները նունը ուզում են իրականացնել ՀՀ-ում, նրանք այստեղ չեն. Ալեքսանյան
- 11:47 • 06.05.24 «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
- 11:46 • 06.05.24 «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
- 13:25 • 03.05.24 «Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
- 16:37 • 02.05.24 Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
- 15:27 • 02.05.24 AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
- 14:45 • 02.05.24 Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
- 14:44 • 02.05.24 CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
- 13:21 • 02.05.24 Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
- 12:39 • 02.05.24 Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
- 12:34 • 02.05.24 Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
- 11:55 • 02.05.24 Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
- 11:49 • 02.05.24 Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
- 11:08 • 02.05.24 Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
- 10:59 • 02.05.24 Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
- 10:58 • 02.05.24 Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 16:10 • 13/05 Դա հանցանք է, Հովիկ Աղազարյանին պետք է կանչեն ԱԱԾ․ Բագրատ Սրբազանը՝ Աղազարյանի՝ 70 տոկոս ցուցարարները փողով են գնում հանրահավաք հայտարարության մասին Անկեղծ ասում եմ՝ ունե՞ն փաստեր, որևէ տեսակի արձանագրումներ, հանցանք է դա, թող փաստեն որ կա։ Ես հենց հիմա հորդորում եմ ԱԱԾ-ին հրապարակեն այդ բոլոր նյութերը, չունե՞ն ուրեմն այդ մարդկանց պետք է կանչեն
-
Քաղաքականություն 18:43 • 13/05 ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում, ինչո՞ւ են մեղադրում և ի՞նչ պետք է անի այդ մեղադրանքը հետագայում չունենալու համար․ Փաշինյան Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է՝ արդյոք կա՞ մեխանիզմ, որով ՄԻԵԴ-ի կայացրած որոշումների և վճիռների արդյունքում ՀՀ-ում հետագայում բացառվում են նմանօրինակ խնդիրները:
-
Քաղաքականություն 11:37 • 13/05 Մեկ հոգի էլ չի միանա, մեր օրակարգում նման հարց չկա․ ՔՊ-ականները՝ իմփիչմենթի գործընթացի մասին Կնյազ Հասանովը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ վարչապետն է և ընտրվել է ձայների ճնշող մեծամասնությամբ։ Նրա խոսքով՝ իրեն չեմ դիմել, դիմելու դեպքում էլ չի միանալու։
-
Իրադարձային 12:27 • 13/05 Եկել ենք Նկարիչների միություն, որ հարցնենք` Հայաստանն ունի՞ վարչապետ, թե՝ չէ. Բագրատ Սրբազան Ընդդիմությունը, կամ ընդդիմադիր հայացքներով մարդիկ, կամ ժողովուրդը լայն իմաստով ինչ-որ առումով անկաշկանդ է իր արտահյտությունների մեջ, բայց դուք տեսե՞լ եք իշխանությունների ամբողջ այդ հարձակումը և ոչ մի պատասխանատվություն չեն կրում դրա համար։
-
Իրադարձային 15:28 • 13/05 Վե՛րջ տվեք երկակի ստանդարտների կիրառման պրակտիկային. Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է և կոչով դիմում ՆԳՆ ղեկավարությանը, Քննչական կոմիտեին Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է իրենց մասնագիտական աշխատանքը կատարող լրագրողների նկատմամբ ոստիկանական բիրտ ներգործության բոլոր փորձերը,
-
Քաղաքականություն 14:34 • 13/05 Շարժումը մարում է, իսկ իշխանափոխության օրակարգ քաղաքացիների շրջանում չկա․ ՔՊ պատգամավոր Մեր թիմում անհանգստություն չկա այդ գործընթացների վերաբերյալ, որովհետև գործընթաց էլ չկա, ես տեսնում եմ, որ շարժումը մարում է, դա երևում է հանրահավաքի մարդաշատությունից, տրամադրվածությունից։
-
Իրադարձային 16:10 • 13/05 Դա հանցանք է, Հովիկ Աղազարյանին պետք է կանչեն ԱԱԾ․ Բագրատ Սրբազանը՝ Աղազարյանի՝ 70 տոկոս ցուցարարները փողով են գնում հանրահավաք հայտարարության մասին Անկեղծ ասում եմ՝ ունե՞ն փաստեր, որևէ տեսակի արձանագրումներ, հանցանք է դա, թող փաստեն որ կա։ Ես հենց հիմա հորդորում եմ ԱԱԾ-ին հրապարակեն այդ բոլոր նյութերը, չունե՞ն ուրեմն այդ մարդկանց պետք է կանչեն
-
Քաղաքականություն 18:43 • 13/05 ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում, ինչո՞ւ են մեղադրում և ի՞նչ պետք է անի այդ մեղադրանքը հետագայում չունենալու համար․ Փաշինյան Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է՝ արդյոք կա՞ մեխանիզմ, որով ՄԻԵԴ-ի կայացրած որոշումների և վճիռների արդյունքում ՀՀ-ում հետագայում բացառվում են նմանօրինակ խնդիրները:
-
Քաղաքականություն 11:37 • 13/05 Մեկ հոգի էլ չի միանա, մեր օրակարգում նման հարց չկա․ ՔՊ-ականները՝ իմփիչմենթի գործընթացի մասին Կնյազ Հասանովը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ վարչապետն է և ընտրվել է ձայների ճնշող մեծամասնությամբ։ Նրա խոսքով՝ իրեն չեմ դիմել, դիմելու դեպքում էլ չի միանալու։
-
Իրադարձային 12:27 • 13/05 Եկել ենք Նկարիչների միություն, որ հարցնենք` Հայաստանն ունի՞ վարչապետ, թե՝ չէ. Բագրատ Սրբազան Ընդդիմությունը, կամ ընդդիմադիր հայացքներով մարդիկ, կամ ժողովուրդը լայն իմաստով ինչ-որ առումով անկաշկանդ է իր արտահյտությունների մեջ, բայց դուք տեսե՞լ եք իշխանությունների ամբողջ այդ հարձակումը և ոչ մի պատասխանատվություն չեն կրում դրա համար։
-
Իրադարձային 15:28 • 13/05 Վե՛րջ տվեք երկակի ստանդարտների կիրառման պրակտիկային. Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է և կոչով դիմում ՆԳՆ ղեկավարությանը, Քննչական կոմիտեին Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է իրենց մասնագիտական աշխատանքը կատարող լրագրողների նկատմամբ ոստիկանական բիրտ ներգործության բոլոր փորձերը,
-
Քաղաքականություն 14:34 • 13/05 Շարժումը մարում է, իսկ իշխանափոխության օրակարգ քաղաքացիների շրջանում չկա․ ՔՊ պատգամավոր Մեր թիմում անհանգստություն չկա այդ գործընթացների վերաբերյալ, որովհետև գործընթաց էլ չկա, ես տեսնում եմ, որ շարժումը մարում է, դա երևում է հանրահավաքի մարդաշատությունից, տրամադրվածությունից։
-
Ժամանց 16:49 • 09/05 Ինդոնեզիայի բնակիչն ամուսնությունից 12 օր անց բացահայտել է, որ «կինը» տղամարդ է Ինդոնեզիայի բնակիչը շոկի է մատնվել՝ պսակադրությունից 12 օր անց բացահայտելով, որ իր «կինը» իրականում տղամարդ է 26ամյա ամուսինը ոստիկանություն է կանչել Այս մասին գրում է Oddity CentralըՊարզվել է, որ տղամար
-
Մամուլի տեսություն 10:48 • 09/05 Ցանկացած հոգևորական պետք է առաջնորդվի Սուրբ գրքի պատվիրաններով. Կոտայքի թեմի առաջնորդը բացասական տեսակետ է հայտնել շարժման մասին. «Հրապարակ» «Հրապարակ»ի զրուցակիցն է Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը։ Աստված օգնական, սրբազան հայր։ Ինչպե՞ս եք վերաբերվում Բագրատ Սրբազանի գործունեությանը, ինչո՞ւ եք լռում, երբ գրեթե բ
-
Քաղաքականություն 18:37 • 10/05 Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակն է․ այդպես էլ շարունակվելու է․ Ալիև Այստեղ խոսելու իրավունքը մեզ է պատկանում, մենք առաջատար պետությունն ենք Կովկասում, մենք առաջատար պետություն ենք տնտեսական, քաղաքական, ռազմական առումներով, բոլոր առումներով, բոլորը պետք է հաշվի նստեն մեզ հետ։
-
Քաղաքականություն 15:06 • 11/05 Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա․ Սամվել Բաբայան Այո վարչապետը պետք է հեռանա, տա հրաժարական, գնանք նոր ընտրությունների, այդ մասին ես դեռ ասել եմ նոյեմբեր-դեկտեմբերին։ Թե ես ում եմ տեսնում որպես թեկնածու՝ շատ քիչ է, հասարակությունը պետք է ձևավորի։
-
Գիտություն/տեխնիկա 15:50 • 12/05 ԱՄՆ-ում կյանքից հեռացել է տղամարդը, որին աշխարհում առաջին անգամ բարեհաջող խոզի երիկամ էր փոխպատվաստվել Տղամարդը, որն աշխարհում առաջինն էր ենթարկվել գենետիկորեն ձևափոխված խոզի երիկամի փոխպատվաստման բարեհաջող վիրահատությանը, մահացել է: Դա տեղի է ունեցել ԱՄՆ-ում՝ վիրահատությունից մոտ երկու ամիս անց, հայտնում է CBS News-ը՝ վկայակոչելով Մասաչուսեթսի հիվանդանոցը։
-
Իրադարձային 16:10 • 13/05 Դա հանցանք է, Հովիկ Աղազարյանին պետք է կանչեն ԱԱԾ․ Բագրատ Սրբազանը՝ Աղազարյանի՝ 70 տոկոս ցուցարարները փողով են գնում հանրահավաք հայտարարության մասին Անկեղծ ասում եմ՝ ունե՞ն փաստեր, որևէ տեսակի արձանագրումներ, հանցանք է դա, թող փաստեն որ կա։ Ես հենց հիմա հորդորում եմ ԱԱԾ-ին հրապարակեն այդ բոլոր նյութերը, չունե՞ն ուրեմն այդ մարդկանց պետք է կանչեն
-
Տնտեսություն 17:31 • 08/05 ՀՀ-ի ամենաերկար թունելը․ ներկայացվել է Հյուսիս-հարավի 60կմ-ոց նոր ճանապարհահատվածի ծրագիրը (տեսանյութ) Նոր ասֆալտբետոնե պատվածքով ճանապարհի շնորհիվ կկրճատվի Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը, ներկայիս մեքենաների 50 կմ/ժ միջին արագությունն էլ կբարձրացվի մինչև 100 կմ/ժ-ի։
-
Տնտեսություն 13:52 • 08/05 Կրեմլը մեկնաբանել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունը «Ընդհանուր առմամբ, ինտեգրացիոն գործընթացն ինքնին շատ հաջող է, և այն ապահովում է առաջադեմ զարգացում մասնակից երկրների համար: Դա գիտեն մասնակից երկրները, և, անշուշտ, այս ինտեգրացիոն գործընթացի դերը ԵԱՏՄ երկրների ՀՆԱ-ի տարեկան աճի տեմպերում շատ ու շատ նկատելի է»,- պարզաբանել է Պեսկովը։
Քաղաքականություն
-
23:22 • 13.05.24 Ուկրաինան այս շաբաթ կստանա ռազմական օգնության մի մասը․ Սպիտակ տուն
Սպորտ
-
14:51 • 13.05.24 Փարիզի Օլիմպիական խաղերին Հայաստանից 5 ըմբիշ կմասնակցի
-
21:15 • 12.05.24 Արարատ-Արմենիան առաջին անգամ դարձավ Հայաստանի գավաթակիր