Դալար գյուղի երկաթգծի կայարանի մոտ հայտնաբերվել է գյուղապետի եղբորորդու դին

18:15 • 09.12.16

ՀՀ ոստիկանություն այսօր առավոտյան ժամը 07.40 ահազանգ է ստացվել, որ Արտաշատի Դալար գյուղի երկաթգծի կայարանի մոտ տղամարդու գլխատված դիակ կա: 

Այս մասին Tert.am-ին հայտնեցին Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:  

Մահացածը Դալար գյուղի բնակիչ է, և ըստ նախնական վարկածի՝ նա ինքնասպանություն է գործել` գլուխը դնելով գնացքի ռելսերի վրա:

Երբ Tert.am-ը զանգահարեց Դալարի գյուղապետ Գագիկ Ալեքսանյանին, վերջինս հայտնեց. «Ախպորս տղան ա»։ Նա նաև մանրամասնեց, որ երբորորդին ունեցել է հոգեկան հիվանդություն, ստացիոնար բուժում է անցել «Նուբարաշեն» հոգեբուժական բժշկական կենտրոնում։ 


Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք սա նրա ինքնասպանության առաջին փորձն է, գյուղապետը դրական պատասխան տվեց։