Երևանում տարադրամի փոխանակման կետի վրա զինված հարձակումից տուժածներ չկան. նոր մանրամասներ (լուսանկարներ)

10:29 • 09.12.16

Դիմակավորված և զինված անձն այսօր առավոտյան ավազակային հարձակում է գործել Երևանի Հարավ-Արևմտյան թաղամասում գտնվող տարադրամի փոխանակման կետի վրա։

Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանությունից։

Հանդիպելով տարադրամի փոխանակման կետի աշխատակցի դիմադրությանը՝ անհայտ անձը կրակոցներ է արձակել և փախուստի է դիմել։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նրան չի հաջողվել գումար հափշտակել։

Ոստիկանությունից նշեցին, որ ձեռնարկվում են միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Հարցին, թե զոհեր և վիրավորներ կա՞ն, ոստիկանությունից խոստացան պատասխանել ավելի ուշ։

Ավելի ուշ Ոստիկանության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից Tert.am–ին տեղեկացրին, որ հանցագործությունն ավարտին չի հասցվել, կրակոցների հետևանքով տուժածներ և վիրավորներ չկան։




Երևանում տարադրամի փոխանակման կետի վրա զինված հարձակումից տուժածներ չկան. նոր մանրամասներ (լուսանկարներ)