«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ում թոքաբորբից 2 տարեկան երեխա է մահացել
Նախօրեին Երևանի «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցում թոքաբորբից մահացել է երկու տարեկան երեխա:
Այս մասին Tert.am–ին հայտնեց ընտանիքի հարևաններից մեկը` չցանկանալով ներկայանալ:
Ըստ այդ տեղեկությունների` բուժող բժիշկը հայտնել է, որ երեխայի մի թոքը չի լսում, նշանակել է դեղորայքային բուժում և ուղարկել տուն:
Նշենք, որ երեխայի մայրը` 7 ամսական հղիություն է տանում։
«Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցի հետ կապ հաստատել չստացվեց։










