Հալեպն ազատագրված է, քաղաքը ցնծում է. «Գանձասար» (տեսանյութեր, լուսանկարներ)

09:48 • 13.12.16

Դեկտեմբերի 12-ին Սիրիայի պետական պաշտոնական աղբյուրները հաստատել են Հալեպ քաղաքի ամբողջական ազատագրումը։


Ինչպես հայտնում է «Գանձասարը»-ը` ժողովուրդը ցնծությամբ տոնում է 5 տարի շարունակ պատերազմի հետևանքով ավերածությունների, սովի ու մահվան միջով անցած Հալեպի ազատագրումը:

Հալեպի միջազգային օդանավակայանի տնօրենը «Սամա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հաստատել է, որ օդանավակայանը կսկսի գործել մոտ օրերս: 

Հալեպի քաղաքապետարանը ձեռնարկել է ազատագրված թաղամասերի մաքրման և վերականգնման աշխատանքներն ու կարգավորում է քաղաքի երթևեկությունը:

Տարվում են ազատագրված շրջանների ականազերծման, ջրի և էլեկտրականության մատակարարման վերականգնման աշխատանքներ:

 



Image may contain: 5 people, text

Image may contain: 4 people, text