Քանյե Ուեսթը Նյու Յորքում հանդիպել է Դոնալդ Թրամփի հետ (տեսանյութ)
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթն այսօր Նյու Յորքի Trump Tower աշտարակ է այցելել և հանդիպել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
Այս մասին հայտնում է CNN-ը` ընդգծելով, որ հանդիպումը տեղի է ունեցել Ուեսթի` հիվանդանոցից դուրս գրվելուց օրեր անց, երբ երգիչն առաջին անգամ է երևացել հանրությանը:
Թրամփը լրագրողների հետ զրուցել է Ուեսթի կողքին կանգնած` վերջինիս «լավ մարդ» անվանելով և հայտնել է լրագրողներին, որ իրենք «երկար ժամանակ լավ ընկերներ են եղել»:
Ուեսթը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին, թե արդյոք պատրաստվում է ելույթ ունենալ Թրամփի երդմնակալության արարողությանը:
«Ես միայն ցանկանում եմ լուսանկարվել այս պահին», - ասել է Ուեսթը ժպտալով: Այնուհետև Ուեսթը 15 րոպեանոց հանդիպում է խնդրել Թրամփից:










