ԻՊ-ը ցուցադրել է Պալմիրայում գրաված ռուսական ռազմաբազան (տեսանյութ)

00:22 • 14.12.16

«Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչները գրավել են Պալմիրայի ռազմաբազան, որտեղ մինչ այդ գտնվելիս են եղել ռուս զինվորականները:

Այս մասին հայտնում է Корреспондент-ը` հիշեցնելով, որ իսլամիստները սիրիական քաղաքը կրկին գրավել են դեկտեմբերի 11-ին: Սիրիայի կառավարական բանակը դիմադրություն ցույց տալուց հետո հեռացել է քաղաքից:

Պալմիրան ներկայում բնակեցված չէ, ինչի մասին վկայում են նաև ԻՊ-ի ենթակայության տակ գործող Aamaq գործակալության տարածած լուսանկարներն ու տեսանյութը:

Ռազմաբազայի ռուսական անձնակազմն ամբողջությամբ տարհանվել է մինչև տարածքի` իսլամիստների վերահսկողությանն անցնելը: Գրահայինները մեծ թվով զենք և զինամթերք են զավթել:

 Ռուսական ԶԼՄ-ների հաղորդմամբ` ՌԴ զինվորականները հեռանալուց առաջ պայթեցրել են զենքի պահեստները: