Երևանի կենտրոնում բանկոմատ են պայթեցրել, իսկ Արաբկիրում պայթեցման փորձն անհաջողության է մատնվել (լուսանկարներ)

10:47 • 16.12.16

11.30

Երկրորդ բանկոմատը, որի վրա եղել է հարձակում, գտնվում է Բաղրամյան փողոցում։ Բանկոմատի կողքին դեռևս տեղադրված են պայթուցիկները: Տեղում աշխատում են իրավապահները: Սարյան փողոցում մասնագետներն աշխատում են շների օգնությամբ։

10.47

ՀՀ ոստիկանությունից հաստատում են տեղեկությունը, որ այսօր Երևանում արձանագրվել է բանկոմատների պայթեցում:  

Tert.am-ին ոստիկանությունից հայտնեցին, որ առավոտյան քաղաքացուց ահազանգ են ստացել այն մասին, որ Սարյան 8-10 հասցեների միջնամասում ձայներ են գալիս, և կա գողություն կատարելու կասկած: 

Այժմ դեպքի վայրում են ոստիկանները: Հարուցվել է քրեական գործ, դեպքի վայրում են նաև Քննչական կոմիտեի քննիչները:

Քննչական կոմիտեից Tert.am-ին հայտնեցին, որ եղել է երկու դեպք: Մեկը Արաբկիրում, որտեղ արձանագրվել է հափշտակության փորձ, իսկ Կենտրոնում, ըստ նախնական տվյալների, կարողացել են գումար տանել:  

Դեպքի վայրում գետնին թղթադրամները թափված են եղել։