Քաղաքներ, որոնք վճարում են բնակիչներին իրենց տարածքում ապրելու համար (լուսանկարներ)

06:02 • 16.12.16

Քչերը գիտեն, որ մեր մոլորակի վրա բազմաթիվ քաղաքներ կան, որոնք այս կամ այն պատճառով բնակիչների կենսական պահանջ ունեն: Իրենց տարածքում ապրելու և աշխատելու համար նրանք բավականին գայթակղիչ գումար են առաջարկում:

AdMe.ru-ն ներկայացրել է այդ քաղաքներից մի քանիսը, որոնք հնարավոր է թույլ տան իրագործել ձեր երազանքը՝ ճանապարհորդել, որոշ ժամանակ ապրել այլ միջավայրում և դրա դիմաց գումար ստանալ:

Դեթրոյթ, ԱՄՆ

Կառավարությունը 2.5 հազար դոլար է առաջարկում այն պրոֆեսիոնալ աշխատակիցներին, ովքեր կտեղափոխվեն և կապրեն այս քաղաքում:



Ալյասկա նահանգ, ԱՄՆ

Պետական ծրագրով կառավարությունը կլորիկ գումար է վճարում այն պրոֆեսիոնալ աշխատակիցներին, ովքեր մեկ տարի կապրեն և կնպաստեն այս հյուսիսային նահանգի զարգացմանը:



Սասկաչևան գավառ, Կանադա

Այս առաջարկը հատուկ շրջանավարտների համար է, ովքեր դեռ չեն կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում: Նրանց 20 հազար դոլար է առաջարկվում 7 տարի այս գավառում ապրելու և աշխատելու համար:



Նիագարայի ջրվեժ, Նյու-Յորք նահանգ, ԱՄՆ

Կառավարությունը համալսարանների շրջանավարտներին 7 հազար դոլար հավելավճար է տալիս ջրվեժի մոտ գտնվող ըկերություններում երկու տարի աշխատելու համար:



Պոնգա, Իսպանիա

Այս հնագույն գյուղը կենդանացնելու համար կառավարությունը 3 հազար եվրո է վճարում յուրաքանչյուր երիտասարդ զույգի, ով կտեղափոխվի այնտեղ ապրելու: Եվս 3 հազար դոլար վճարում է սահմանված յուրաքանչյուր ծնված երեխայի համար: