Կրակոցներ Վանաձորում. հիվանդանոց է տեղափոխվել 27-ամյա երիտասարդ

09:51 • 16.12.16

Վանաձորի բժշկական կենտրոնից դեկտեմբերի 16-ին, ժամը 00.15 Վանաձորի ոստիկանության Տարոնի բաժին ահազանգել են` տեղեկացնելով, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ` 1989 թվականին ծնված:

Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Հաղորդվեց, որ ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ: Քննությունը վարում է ՀՀ Քննչական կոմիտեն: