Թուրքիայի վարչապետն ասել է՝ ով է Կայսերիում ահաբեկչություն իրականցնողը
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ երկրի կենտրոնական հատվածում գտնվող Կայսերի քաղաքում ահաբեկչություն իրականցնողը մահապարտ է եղել:
«Այսօր մահապարտ ահաբեկչի միջոցով հարձակում է տեղի ունեցել զինվորականներին տեղափոխող ավտոբուսի վրա»,-մեջբերում է ria.ru-ն Յըլդըրըմի հեռուստատեսային ելույթից մի հատված:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, այսօր Թուրքիայի Կայսերի քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով մահացել է 13 զինծառայող։ Այս մասին պաշտոնապես հայտարարել է երկրի ԶՈՒ-ն՝ հավելելով, որ վիրավորվել է 48 մարդ։
Պայթեցված ավտոբուսի մեջ գտնվել են քաղաքացիական հագուստով զինվորականներ: Վերջիններս հատուկ թույլտվությամբ դուրս էին եկել զորամասերից՝ առևտրի նպատակով:
Նշենք, որ Թուրքիայի իշխանությունները դեպքի վերաբերյալ լուսաբանման պետական արգելք են սահմանել:










