Վարշավայում ցուցարարները փակել են խորհրդարանի շենքից բոլոր ելքերը
Լեհաստանում ցուցարարները փակել են խորհրդարանի շենքից բոլոր ելքերը, հաղորդում է Reuters-ը:
Գործակալության տվյալներով՝ ելքերը պահպանվել են ոստիկանության ավելի քան 100 ածխատակցի կողմից, ովքեր իրենց հերթին շրջապատված են եղել իշխող կուսակցությանը՝ իրենց մոտ դուրս գալու պահանջ ներկայացնող ցուցարարների կողմից:
Ոստիկանությունը սպառնացել է ուժ կիրառել, եթե ցուցարարները չցրվեն խորհրդարանի շենքի մոտից:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ լեհական ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները արգելափակել են սեյմի աշխատանքը, որը ուրբաթ ընթացիկ տարվա վերջին նիստն է անցկացրել:
Ընդդիմության և նրա կողմնակիցների մեծ դժգոհությունն է առաջացրել խորհրդարանի շենքում լրագրողների աշխատանքի սահմանափակման վերաբերյալ որոշումը:










