Մեզ մոտ Վրաստանի ու Ադրբեջանի արժութային լարվածությունը չկա, նաև մեր ժողովրդի`խնայողական ռեժիմի անցնելու շնորհիվ. տնտեսագետ

11:31 • 18.12.16



Տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը Tert.am–ի հետ զրույցում անդրադառնում է հարցին, թե ինչու տարածաշրջանի երկրներից միայն Հայաստանն է, որտեղ արժութային լարվածությունը չկա։

- Պարոն Խուրշուդյան, տարածաշրջանում` Ադրբեջանում ու Վրաստանում ազգային արժույթների անկման առումով ծանր վիճակ է, մասնավորապես, վրացական լարին և ադրբեջանական մանաթը շարունակում են պատմական հակառեկորդներ սահմանել. վրացական լարին 2012 թվականից ի վեր արժեզրկվել է շուրջ 60-65 տոկոսով, մինչդեռ դրամի հետ կապված նման աժիոտաժ չկա:

-Սկսենք մանաթից, Ադրբեջանը փորձեց մոտ 3 ամսով ռեզերվները պահել, բայց չի կարողանում: Ադրբեջանի դեպքում սա պայմանավորված է իրենց նավթային պաշարների արտահանման ու այսպես ասած` նավթային սխալ քաղաքականության հետևանքով:  Ինչի արդյունքում Ադրբեջանն ընկել է ինչ-որ մի հորձանուտի մեջ: Ու դուրս գալը չգիտեմ ինչպես է լինելու, ինձ թվում է` չեն կարողանալու դուրս գալ: Այնտեղ բանկեր են սնանկ վիճակում, մարդկանց ավանդները հետ չեն վերադարձնում: Եվ ակնհայտ է, որ այնտեղ շատ վատ վիճակ է: Վրաստանում կարողացան դրսից գումարներ բերել, իրենց սպառումը չկրճատել: Դրա համար Վրաստանում ներմուծումը մնաց բարձր մակարդակի վրա` մոտ 6 միլիարդ դոլարի (ըստ նրա Հայաստանում 2 անգամ կրճատվել է հայաստանցիների ավելի խնայողական վարքագիծ դրսևորելու շնորհիվ), և նման ներմուծման պարագայում  դոլարային եկամուտ չունենալը մի օր պայթելու է: Վրացիները, ի դեպ, շատ բան փորձեցին քողարկված պահել, օրինակ` անցած տարի մոտ 1 միլիարդ դոլարի, այն, ինչի համար մեզ քննադատում էին` «Գույք` պարտքի դիմաց»-ի համար, նման ծրագիր են արել: Այսինքն` այդքան վարկ տնտեսվարող սուբյեկտները վերցրել են, չեն կարողացել մարել: Փորձում են հիմա եվրոպական օգնությամբ շտկել, չեն կարող: Ամենակարևոր ցուցանիշներից մեկն ասեմ. իրենց պետական պահուստներ, արտաքին ռեզերվներ-ներմուծում հարաբերակցությունը Վրաստանում կազմում է 3 ամիս: Այսինքն` եթե հանկարծ  արտարժութային եկամուտ չունենան, իրենց ռեզերվները իրենց ռեզերվները կհերիքի ներմուծման առումով 3 ամսվա: Մեզ մոտ 5 ամսից մի քիչ ավել է` շնորհիվ նրա, որ մենք փոխել ենք մեր սպառման ծավալները և նվազեցրել այն: Եվ մենք արդեն, ինչ-որ չափով, մեր ներմուծումը հարմարեցրել ենք մեր եկամուտներին: Դրա համար մեր մոտ այդ արտարժութային լարվածությունը չկա: Իսկ Վրաստանում կա: Վրաստանում երկու լուծում ունեն. կամ մարդիկ կտրուկ իրենց վարքագիծը փոխեն, սպառումից հրաժարվեն, ուղղակի զսպեն իրենց, ինչը վարքագծային մակարդակով` ահավոր դժվար է,  և ժամանակին կտրուկ միջոցներ պետք է ձեռնարկեին, ինչը չարեցին, կամ պետք է թողնեն, որ լարին բարձրանա: Վրաստանում, ահա, այս դիլեմայի առաջ են կանգնած: Բայց, վրացիները, որքան գիտեմ, երրորդ ճանապարհով են ուզում գնալ, ուզում են Եվրոպայից խնդրել մեծ գումարներ, ինչը մի փոքր նման է շանտաժի, քանի որ ստորագրել են ԵՄ-ի հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագիրը` ԽՀԱԱԳ-ը ու դրանով ոնց որ ասեն` տվեք այդ մի քանի միլիարդը, որ խայտառակ չլինենք, դուրս գանք այս վիճակից:

Թե  ճանապարհներից որ՞ը կընտրեն վրացիները, չեմ կարող ասել, բայց առնվազն երկուսը լավը չեն, որովհետև մեկը կտրուկ շոկ է առաջացնելու տնտեսության պարագայում, մյուսը խնդիրներ է առաջացնելու ապագայում: Այս պահին հետևում եմ փոխարժեքին, շատ լարված է: Ես այս պահին լարիով գումար չէի պահի, դրամով կպահեի:

-Բայց մեզ մոտ էլ դոլարի նկատմամբ արժեզրկում տեղի ունեցավ, իհարկե, սահուն, և իրականացան այդ մասին ամիսներ առաջվա կանխատեսումները:

- Այո, դա ես էլ եմ ցանկանում, դա պետք է տնտեսությանը: Այո, ոչինչ, թող բարձրանա, դա նորմալ է: Եկեք մեկընդմիշտ հասկանանք, որ ԱՄՆ 1 դոլարը ժամանակին, մինչև 2003 թվականը, բարձր էր 500 դրամից: Այսինքն` մենք որպեսզի վերադառնանք հին մակարդակին, դեռ ահագին տեղ ունենք: Մյուս երկրները այդպես չեն, իրենց մոտ չի եղել շատ բարձր, հետո իջել է: Մեզ մոտ շատ բարձր է եղել, հետո իջել է և այդ իջնելն է եղել աննորմալ: Հիմա պետք է բարձրանա, նորից հասնի այն հին մակարդակին: Մեզ մոտ դրանով է վիճակը տարբեր, իսկ տնտեսության համար առողջարար է: Բայց սահուն, այնքան սահուն ինչպես հետևյալ բանաձևում. եթե մարդիկ դրամով խնայեն իրենց գումարը, ստացված տոկոսով եկամուտն ավելի շատ կլինի, քան, եթե արտարժույթով պահեն, սպասեն այն թանկանա: Այսինքն` եթե ունես միջոց, ավելի լավ է խնայես, տեղական արժույթով ստանաս տոկոսադրույք և միջին ժամանակահատվածում` 1-2 տարվա ընթացքում քո ստացած եկամուտն ավելի շատ է լինում, քան այդ դոլարային տատանումները: Ուղղակի, մարդիկ չեն հետևում, տեղյակ չեն, հենց այդ օրն են նկատում, որ կտրուկ տեղաշարժ եղավ, մինչդեռ կարող էին ըստ ամիսների ճշգրիտ իրենց միջոցները կառավարել ու եկամուտ ստանալ:

-Եվ նաև ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահը օրերս հայտարարեց, որ ՀՀ դրամը տարածաշրջանի ամենակայուն ազգային արժույթն է: Դուք էլ եք համամի՞տ այդ գնահատականին:

-Այո, և շնորհիվ մեր ժողովրդի, որն այս տարի փոխել է իր վարքագիծը սպառողական շուկայում`սպառումը նվազեցնելով: Մենք դրա համար պետք է շնորհակալ լինենք, այսինքն` քաղաքականությունը  քաղաքականություն, որն, իրոք, մեզ մոտ շատ հետաքրքիր տարվեց, բայց մեր բնակչությունն էլ իր վարքագիծը փոխեց, բարեկեցությունը նվազեցրեց, քանի որ երբ չես սպառում, բարեկեցությունդ նվազում է, բայց դա ավելի իրատեսական է։ Մենք մեզ չխաբեցինք, մենք, չունենալով եկամուտ, չշարունակեցինք ճոխ ապրել, մարդիկ որոշեցին իրենց բարեկեցությունը համապատասխանեցնել եկամուտներին: Տուժեցի՞նք, այո, ավելի վատ ապրեցի՞նք, այո, բայց ավելի լա՞վ էր, որ նախորդ տարիներին ապրում էինք վարկով ու չէինք կարողանում վարկերը փակել: Եվ այս ռեժիմը ինչ-որ մի հնարավորություն է, որից պետք է ճիշտ օգտվենք:

Անուշ Դաշտենց





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

02:41 • 20/09

Տեխասում թեթև շարժիչով ինքնաթիռն ընկել է ավտոմեքենաների վրա. կան տուժածներ

01:59 • 20/09

ԱՄՆ-ը պատրաստ է փոխել Հյուսիսային Կորեայի հետ հարաբերությունների ձևաչափը

01:37 • 20/09

Վատիկանում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի խումբ մարդկանց

01:25 • 20/09

ՉԼ. «Ռեալը» ոչ մի դժվարություն չունեցավ «Ռոմայի» հետ խաղում (տեսանյութ)

01:14 • 20/09

Ասադը ցավակցական հեռագիր է հղել Պուտինին՝ Իլ-20 ինքնաթիռի կործանման կապակցությամբ

00:01 • 20/09

Իսրայելական օդուժի հրամանատարը սեպտեմբերի 20-ին կժամանի Մոսկվա՝ տեղեկություններ հաղորդելու Իլ-20-ի կործանման մասին

23:48 • 19/09

Պակիստանի նախկին վարչապետ Շարիֆը դատապարտվելուց երկու ամիս անց ազատ է արձակվել բանտից

23:42 • 19/09

Չստացված նորամուտ. Ռոնալդուն կարմիր քարտ է ստացել Վալենսիա-Յուվենտուս խաղում (տեսանյութ)

23:28 • 19/09

Գիտնականները պարզել են Ջեյմս Կուկի «Ինդեվըր» նավի մնացորդների գտնվելու հավանական վայրը

23:23 • 19/09

Չի կարող Երևանն ունենալ 180 մլն դոլարին համարժեք, Գյումրին՝ 6 միլիոնի բյուջե. Ս. Բալասանյանը՝ Տ. Ավինյանին

23:09 • 19/09

Թրամփը հայտարարել է Կիմ Չեն Ընի հետ նոր հանդիպման մասին

23:01 • 19/09

ՉԼ. «Ռեալ»-«Ռոմա». ուղիղ հեռարձակում

22:56 • 19/09

Տրագիզմն այն կլինի, եթե պատմական հեռանկարում պարզվի՝ Ն. Փաշինյանը հերթական Մսրա Մելիքն էր Հայաստանի գլխին. Ա. Աշոտյան

22:53 • 19/09

85-ամյա իռլանդացին կանխել է զինված կողոպուտը՝ ստիպելով գողերին փախչել (տեսանյութ)

22:47 • 19/09

Բրազիլիայի քացաքացին մոլորվել է Կոտայքի մարզում՝ Ակնալիճ տանող լեռնային հատվածում

22:40 • 19/09

Թրամփը երկարաձգել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո սահմանված պատժամիջոցները

22:33 • 19/09

Զարմանալի է, որ բարձրաստիճան քաղաքական պաշտոնյաները նման բիրտ լեզու են օգտագործում. գերմանացի մասնագետը՝ Երևանում քարոզարշավի մասին

22:21 • 19/09

Իտալացի դպրոցականներին արգելել են սմարթֆոններ օգտագործել դասերի ժամանակ

22:05 • 19/09

ՀՀ ոստիկանությունն Արցախի գործընկերներին կնվիրաբերի տրանսպորտային միջոցներ և սարքավորումներ

22:00 • 19/09

Վերանայել շենքային պայմանները, նպաստել կրթության իրավունքի արդյունավետ իրացմանը, հիմնել կրթաստեղծարարական կենտրոններ. ավագանու թեկնածուների՝ կրթության ոլորտի առաջնահերթությունները

21:59 • 19/09

ՉԼ. «Ռեալ»-«Ռոմա». մեկնարկային կազմեր

21:43 • 19/09

Ռուսաստանում բնակվող հայ լեյտենանտն օգնել է փրկել այրվող տան 56-ամյա տիրուհու կյանքը

21:31 • 19/09

Ամոթն իր քաղաքական թիմինն է, ամոթն իր դաշինքի ավագանու անդամներինն է. Զոհրաբյանը՝ Փաշինյանին

21:31 • 19/09

Ոստիկանության զորքերի գնդապետը մեղադրվում է ենթականերից պարգևատրված գումարների մի մասը հետ վերցնելու մեջ. գործը դատարանում է

21:22 • 19/09

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին որոշումը կայացրել է ժողովուրդը, ով դրան դեմ գնաց՝ կնքում է իր քաղաքական մահկանացուն. Ն. Փաշինյան

21:19 • 19/09

Ըմբշամարտի երիտասարդական ԱԱ. Մալխաս Ամոյանը` աշխարհի չեմպիոն (տեսանյութ)

21:05 • 19/09

Քարոզարշավի ընթացքում գրանցված խախտումները հիմնականում վերաբերում են պաստառների փակցմանը, որն ամենաշատն արվել է «Իմ քայլի» կողմից. Դ. Իոաննիսյան

20:55 • 19/09

Միջազգային հանրության ուշադրությունն ենք հրավիրում Բաքվին սանձելու և կառուցողական դաշտ բերելու հրատապ անհրաժեշտության վրա. ԱԳՆ

20:55 • 19/09

Ամերիկացի միլիարդատերը նշել է, թե երբ կարող է նոր ֆինանսական ճգնաժամ տեղի ունենալ

20:47 • 19/09

Մի ուժ կա, որի տեսակետի փոփոխությունից կարող է իրավիճակը փոխվել, և դա ժողովուրդն է. Նիկոլ Փաշինյան

20:36 • 19/09

ԱՄՆ-ն ցանկանում է պայմանագիր կնքել Իրանի հետ միջուկային և բալիստիկ ծրագրերի վերաբերյալ

20:35 • 19/09

Դ. Տոնոյանը Գերմանիայի դեսպանին ներկայացրել է, որ հակառակորդի կրակոցից զոհվել է ՀՀ ԶՈւ զինծառայող

20:27 • 19/09

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպմանը Ն. Փաշինյանը կարևորել է ժողովրդավարության զարգացման ոլորտում համագործակցությունը

20:19 • 19/09

Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի համագործակցության արդյունքում Սիրիական հակամարտությունը մոտենում է իր եզրագծին․ արաբագետ

20:15 • 19/09

Հայաստանում հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը կերկարաձգվի մինչև 2021 թվականի հունվարի 1-ը

20:12 • 19/09

Այս քարոզարշավում ընտրական «տասովշիկները» և ողջ վարչական ռեսուրսը դուրս են ընտրական պրոցեսից. Ն. Փաշինյան

20:11 • 19/09

ԱՀԿ-ն հայտնել է՝ որն է ամենամահացու հիմանդությունն աշխարհում

20:03 • 19/09

Մենք ասում ենք, որ պետք է լինի համերաշխություն, հանդուրժողականություն, սա ամենաշահավետ կառավարման ձևն է. Ա. Զեյնալյան

20:02 • 19/09

Ճարտարապետության թանգարան-ինստիտուտի տնօրեն է նշանակվել Ռուբեն Արևշատյանը

19:50 • 19/09

ՉԼ. Նագելսմանն այսօր ռեկորդ կսահմանի

19:49 • 19/09

Տեսողության պատճառով քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցողների համար մշակվել են բրայլյան գրատեսակով և խոշոր տառաչափով ուղեցույցներ

19:49 • 19/09

«Ֆեյքերը» փչացնում են ոչ միայն այս քարոզարշավի մթնոլորտը, այլև Հայաստանում ներքաղաքական անկայունություն են ստեղծում. Ստեփան Գրիգորյան

19:47 • 19/09

Ոստիկանները հայտնաբերել են 17 տարի առաջ երկու անձի սպանության մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)

19:45 • 19/09

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալները ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին ներկայացրել են «Մարտի 1»-ի քրեական գործի ընթացքը

19:36 • 19/09

Նախատեսվում է երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Բագրատունյաց-Արարատյան խաչմերուկում

19:32 • 19/09

Մարդու իրավունքները պետք է պաշտպանված լինեն անկախ քաղաքական հայացքներից. ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը՝ Արա Բաբլոյանին

19:29 • 19/09

Զ. Մնացականյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում հայկական կողմի առաջնահերթությունները

19:24 • 19/09

Բազմաթիվ տեղեկատվական աղբ է լցվել սոցցանցերում. այնպիսի բաներ եմ լսում մեր մասին, մտածում եմ՝ կարո՞ղ է մենք ենք արել, որ երկիրն այս վիճակում է հայտնվել. Է. Մարուքյան

19:23 • 19/09

Իռլանդիան 14 մլրդ եվրո է գանձել Apple-ից չվճարված հարկերի համար

19:18 • 19/09

Կոռուպցիան իսկապես խնդիր է, բայց օտարերկրյա ներդրողներին տնտեսական տեսլական պետք է ներկայացնես. Վարդան Արամյան

19:08 • 19/09

ՖԻԴԵ-ն Աշոտ Վարդապետյանին նշանակել է Կարլսեն-Կարուանա մրցախաղի գլխավոր մրցավար

18:51 • 19/09

Երևանն իսկապես վերածվել է սպասարկման ոլորտ ապահովող քաղաքի, աշխատատեղեր են պետք. Արամ Սարգսյան

18:49 • 19/09

Այս քարոզարշավն իր ագրեսիայով, սոցիալական ցանցերում կեղտով առանձնացավ նախկին բոլոր քարոզարշավներից. Ն. Զոհրաբյան

18:49 • 19/09

Պլյուս չափի ամերիկացի մոդելը «հարձակվել» է փոքր չափսի հագուստ պատրաստող բրենդների վրա (լուսանկարներ)

18:39 • 19/09

Հարուցվել է քրեական գործ՝ զինծառայող Հ. Մաթևոսյանի սպանության դեպքի առթիվ

18:24 • 19/09

Է. Շարմազանովը Ա. Զոհրաբյանի ու Հ. Նահապետյանի հետ քննարկել է ավանդական ընտանեկան արժեքների պաշտպանությանը վերաբերող հարցեր

18:20 • 19/09

Վիճաբանություն և դանակահարություն Հերացի փողոցում. մեկ անձի մեղադրանք  է առաջադրվել

18:18 • 19/09

Ունենք նոր վերելակը հին «շախտայի» մեջ մտցնելու օրինակ, այնպես որ, Պետրոս Ղազարյանը, միգուցե մտածի ընտրարշավից դուրս գալու մասին. Վ. Կոստանյան 

18:18 • 19/09

Լոս Անջելեսում որոշել են արգելել բնական մորթուց հագուստ կրելը

18:15 • 19/09

Նովակ Ջոկովիչը հոկտեմբերին կարող է դառնալ առաջին ռակետ

18:13 • 19/09

Թուրքական ԶՈւ-ն վերջին մեկուկես ամսում 366 քուրդ զինյալ է սպանել․ Թուրքիայի ՊՆ

18:12 • 19/09

Մասիսի քաղաքապետի լիազորությունները դադարեցված չեն, նա գտնվում է կարճատև արձակուրդում. Տիգրան Աթանեսյան 

18:08 • 19/09

Բրիտանական կղզիները պատուհասել է «Ալի» փոթորիկը

18:08 • 19/09

Վալենսիայի երկրպագուները խաղից առաջ խանգարել են Յուվենտուսի ֆուտբոլիստներին քնել

18:01 • 19/09

«Եթե Իդլիբում ընդդիմադիրների կողմից հարձակում լինի՝ Ռուսաստանը պատասխանատու կհամարի Թուրքիային»․ թուրք փորձագետ

17:58 • 19/09

ԱԱՀ–ի 0-ական դրույքաչափով հարկվող գործարքներից 2018 թվականի ութ ամիսներին 2017-ի համեմատ վերադարձվել է 52%-ով ավելի գումար

17:54 • 19/09

«Լույս» դաշինքի հանրահավաքը՝ Գարեգին Նժդեհի հրապարակում (տեսանյութ)

17:50 • 19/09

Ռուսաստանում Միգ 31 ինքնաթիռ է կործանվել. օդաչուներին հաջողվել է ինքնանետվել

17:48 • 19/09

ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է զոհվել

17:48 • 19/09

Փարիզի երկու ռեստորան անվճար պիցցա է առաջարկում դարպասապահ Բուֆոնի խփած յուրաքանչյուր գոլի համար

17:38 • 19/09

ՀՀ ՊՆ նախարարի և Չեխիայի դեսպանի կողմից կարևորվել է պաշտպանության բնագավառում հայ-չեխական համագործակցությունը զարգացնելու անհրաժեշտությունը

17:38 • 19/09

Հայաստանում ռուսական ռազմաբազայի ՀՕՊ համալիրներն արտացոլել են պայմանական թշնամու օդային հարվածը

17:32 • 19/09

Քննարկվել է պաշտպանության բնագավառում հայ-ճապոնական հարաբերությունների զարգացման հնարավորությունը

17:18 • 19/09

Օրգանիկ յոգուրտների մեծ մասում շաքարն ավելի շատ է, քան քաղցր գազավորված ըմպելիքներում․ ուսումնասիրություն

17:18 • 19/09

Կարմիր քարտեր, լարված պայքար. «Փյունիկը» հաղթում է չեմպիոնին ու դարձյալ 2-րդն է (տեսանյութ)

17:07 • 19/09

Հայաստանի գավաթ. «Արարատն» առաջին խաղում չկարողացավ հաղթել «Լոկոմոտիվին»

17:06 • 19/09

Փաշինյանին շատ են անհանգստացնում իմ նախագահության ժամանակ ձեռքբերված արդյունքները. Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Коммерсантъ-ին

17:00 • 19/09

Էջմիածին-Երևան միջմարզային և ներքաղաքային h. 5 երթուղիների խնդիրը. մրցութային կարգ է խախտվել՝ նախարարության իմացությամբ

16:59 • 19/09

Առգրավվել է Yerevan.today–ի միայն այն համակարգիչը, որով տվյալ նյութը դրվել է կայքում, ինչպես նաև 3 համակարգչի հիշողության կրիչ. ՔԿ

16:57 • 19/09

Լվովում արգելվել է ռուսերենի կիրառումը

16:50 • 19/09

«Մեզ մոտ ոչ մի ճգնաժամ էլ չկա, այդ ամենը մանիպուլյացիա է»․ Էրդողան

16:50 • 19/09

Սարդարապատի ճակատամարտում զոհված 21 հերոսների եղբայրական գերեզմանը  վտանգված է, տարածքը սեփականաշնորհված է. Արծրուն Պեպանյան

16:45 • 19/09

Սեքսն Աստծո պարգև է, այլ ոչ թե տաբու. Հռոմի պապ

16:40 • 19/09

Համայնքների խոշորացման ծրագիրը ժամանակավորապես առկախվել է. Սուրեն Պապիկյան

16:39 • 19/09

Մարտի 1-ի 10-ը զոհի պատասխանատվությունը կիսում են իշխանությունն ու ընդդիմությունը. Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Коммерсантъ-ին

16:39 • 19/09

Հաջողության համար կարևոր է գործարար կառավարման գործիքների ընտրությունը. Ռալֆ Յիրիկյան

16:31 • 19/09

«Բարսելոնայի» նախագահ Բարտոմեուն ՊՍԺ-ին մեղադրել է կեղծավորության մեջ

16:26 • 19/09

Չինաստանում ոստիկանները գողին բռնել են բանանի «օգնությամբ»

16:14 • 19/09

Ֆեդերեր. Չեմ կարծում, թե Նադալի հետ մրցակցությունն ինձ ավելի լավն է դարձնում

16:12 • 19/09

Պերուում 4 աչքով երկդեմ շուն է ծնվել (լուսանկարներ, տեսանյութ)

16:10 • 19/09

Հաշմանդամություն ունեցող անձինք պետք է մյուսների հետ հավասար կարողանան ինքնուրույն իրացնել իրենց իրավունքները․ Արման Թաթոյան

16:08 • 19/09

Ստամբուլում 85-ամյա ծերունին սպանել է կնոջը Facebook-ից օգտվելու վեճի պատճառով

15:50 • 19/09

Փաշինյանը գուցե երկնաքար է կամ գիսաստղ, որը շատ արագ է այրվում. Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ Коммерсантъ-ին

15:42 • 19/09

Ինձ համար քննադատելի է ՀՀ-ում հաշմանդամություն ունեցող անձին սեփական իրավունակությունից զրկելու գործելակերպը․Դունյա Միյատովիչ

15:41 • 19/09

«Ռեալ»-«Ռոմա». Խուլեն Լոպետեգին հայտավորել է 19 ֆուտբոլիստի

15:38 • 19/09

Ն. Փաշինյանի համար իր լոկալ քաղաքական շահերը և ներկայացումները շատ ավելի կարևոր են, քան ՀՀ արտաքին քաղաքականությունը. Ա. Աշոտյան

15:33 • 19/09

Մասիսի քաղաքապետի հետ չեմ հանդիպել, որպես նախարար իրավասու չեմ պահանջելու նրա հրաժարականը. Սուրեն Պապիկյան (տեսանյութ)

15:31 • 19/09

Բյուրեղավանում ավագ և հիմնական դպրոցների երկարամյա խնդիրը ևս լուծում կստանա. Կոտայքի մարզպետ

15:15 • 19/09

Պուտինի զանգը լուրջ աջակցություն էր. Քոչարյանը Коммерсантъ-ին պատմել է ՌԴ նախագահի հետ ընկերական հարաբերություններից և նրանց միջև եղած «քիմիայից»

15:15 • 19/09

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Գերմանիայի հայ գործարարների միության անդամներին