Անկարայում ՌԴ դեսպանի սպանությունն ու դրան հաջորդած դեպքերի քրոնիկոնը (տեսանյութեր, լուսանկարներ)

10:11 • 20.12.16

Դեկտեմբերի 19-ի ուշ երեկոյան թուրքական լրատվամիջոցները տեղեկացրին Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության դեսպան Անդրեյ Կառլովի դեմ իրականացված մահափորձի մասին: 

Հարձակումն իրագործած անձը վնասազերծվել է ոստիկանական գործողությունների արդյունքում: Հրաձգության ընթացքում վիրավորվել է ևս 3 հոգի: 

Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը՝ Կառլովը վիրավորվել էր պատկերասրահում ելույթ ունենալիս, որտեղ անցկացվելիս է եղել «Ռուսաստանը՝ թուրքերի աչքերով» ֆոտոցուցահանդեսը:

Ժամեր անց ՌԴ ԱԳՆ-ն հաստատեց դեսպանի մահվան լուրը: ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան տեղի ունեցածը բնութագրեց «ահաբեկչություն»: Ավելի ուշ հարձակումը դատապարտվեց և ահաբեկչական որակվեց նաև Թուրքիայի ԱԳՆ-ի պաշտոնական հայտարարությամբ:

Ականատեսների վկայությամբ՝ հրաձիգը նախ օդ է կրակել, ապա թիկունքից կրակել է դեսպանին։ Նա Հալեպի մասին ինչ-որ բաներ է բացականչել և հայտարարել, որ ցուցասրահի դահլիճից իրեն կկարողանան դուրս բերել միայն սպանելուց հետո։

Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը շտապեց մարդասպանին անցյալ տարի նոյեմբերի 24-ին Սիրիայի տարածքում ռուսական կործանիչը խոցողների թիմակիցը հայտարարել:

«Ոչ ոք թող չկասկածի, որ ռուսական ինքնաթիռը խոցողների հետևում կանգնածներն ու այս հանցագործության հետևում կանգնածները նույն մարդիկ են», - հայտարարեց Գյոքչեքը:

Նա նաև Twitter-ի իր էջում ակտիվորեն շահարկեց մարդասպան ոստիկանի՝ հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի կազմակերպման համար մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» շարժման անդամ լինելը:

Կարճ ժամանակ անց հաստատվեց նրա՝ ոստիկանության աշխատակից լինելը: 

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն սպանությունից 3 ժամ անց հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ, որում հայտնեց, որ մարդասպանը 1994թ.-ին Թուրքիայի արևմուտքում գտնվող Այդըն նահանգի Սյոքե շրջանում ծնված Մևլութ Մերթ Ալթընթաշն է, որը գրանցված է Թուրքիայի Մանիսա քաղաքում: Նա ավարտել է Իզմիրի ոստիկանական ակադեմիան և վերջին 2.5 տարվա ընթացքում անցել աշխատանքի ոստիկանական համակարգում: 

Դեպքի առնչությամբ ձերբակալվել է 5 հոգի, այդ թվում՝ հարձակումն իրականացրած ոստիկանի ընտանիքի երկու անդամ:


Ի դեպ, ժամանակավորապես փակվել են Անկարայում ԱՄՆ դեսպանատունն ու Ադանայում հյուպատոսությունը: Նշենք, որ ԱՆկարայում ԱՄՆ դեսպանատան մոտակայքում, որը մոտ է գտնվում այն պատկերասրահին, որտեղ սպանվել է ՌԴ դեսպանը, կրակոցների ձայներ են լսվել նաև այսօր վաղ առավոտյան: Զինված տղամարդը փորձել է ներխուժել ԱՄՆ դեսպանատուն, սակայն ոստիկանությանը հաջողվել է կանգնեցնել նրան և ձերբակալել։ 


«Որևէ մեկը չի տուժել, երբ ատրճանակով զինված անձը կրակ է բացել Անկարայում մեր դեսպանատան մուտքի մոտ»,- հայտնել է Պետդեպի ներկայացուցիչը:






Картинки по запросу Ankarada rus buyukelcisine saldiri
Картинки по запросу Ankarada rus buyukelcisine saldiri

Картинки по запросу Ankarada rus buyukelcisine saldiri

Картинки по запросу Ankarada rus buyukelcisine saldiri

Картинки по запросу Ankarada rus buyukelcisine saldiri

Картинки по запросу Ankarada rus buyukelcisine saldiri