ԼՐԱՀՈՍ
-
Իրադարձային   23:25 • 21.12.16 Մեխիկոյյի հրավառիչների շուկայում հզոր պայթյուններ են տեղի ունեցել Սուրբ Ծնունդից օրեր առաջ. առնվազն 31 մարդ է մահացել (տեսանյութ) Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյի արվարձաններից մեկում գտնվող հրավառիչների շուկայում երեքշաբթի պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով առնվազն 31 մարդ է մահացել, տասնյակ մարդիկ վիրավորվել են:
-
Սպորտ   23:02 • 21.12.16 Ես իմ ողջ կյանքը նվիրել եմ ֆուտբոլին, շնորհակալ եմ ինձ հավատալու համար. Հենրիխ Մխիթարյան «Ես իմ ողջ կյանքը նվիրել եմ ֆուտբոլին, և հասել եմ նշանակալի ուղենշի։ Սակայն դեռ զգում եմ, որ կարող եմ կերտել ավելի մեծ պատմություն իմ ակումբի՝ Մանչեսթեր Յունայթեդի և Հայաստանի համար՝ երկրի, որը քնքշորեն սիրում եմ և միշտ իմ մտքում է»։
-
Սպորտ   22:59 • 21.12.16 Բռնցքամարտի ֆեդերացիայի պատվիրակը մասնակցել է AIBA-ի կոնգրեսին Դեկտեմբերի 20-ին Շվեյցարիայում տեղի է ունեցել AIBA-ի հերթական կոնգրեսը, որին Հայաստանից մասնակցել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի` WSB և APB պրոֆեսիոնալ լիգաների պատասխանատու Արամ Դավթյանը,- տեղեկացնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը:
-
Սպորտ   22:46 • 21.12.16 Մանչեսթեր Յունայթեդը շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին և կիսվել տեսանյութով Մանչեսթեր Յունայթեդը իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին կարիերայի ընթացքում 7-րդ և 6-րդ անգամ անընդմեջ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու կապակցությամբ և կիսվել Հենրիխի` Տոտենհեմի դարպասը խփած հիանալի գոլով:
-
  21:01 • 21.12.16 Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին մերկասառույց է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 21-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Ապարանի, Արթիկի, Աբովյանի, Սևանի, Դիլիջանի, Գավառի, Վարդենիսի, Վայքի, Գորիսի տարածաշրջանների...