2016 տարի անց. հնագույն էթնոսի սիրո և քաղաքականության լեզվաբանությունը. «Ստեղծագործական Հայաստան-2016» (Բ մաս)
Tert.am-ի «Ստեղծագործական Հայաստան-2016» մեդիանախագիծն ամփոփում է անցնող տարվա նշանակալի իրադարձություններն ու ամենահնչեղ ստեղծագործությունները: Մենք առանց խմբագրական միջամտության, բաց ու անկողմնակալ ներկայացնում ենք տարբեր ընտրախավերի դիտարկումները՝ ընթերցողներին փոխանցելով արժեքավոր գրքերի, ֆիլմերի, մասմեդիայի դիտարժան հրապարակումների հղումներ:
Հիշեցնենք՝ նախորդ տարվա մեր հարցախույզով (12 ընտրախավ, 200 գործիչ)
2015թ-ի հասարակական-քաղաքական գլխավոր իրադարձություններ էին ճանաչվել.
1. Ցեղասպանության 100-ամյա տարելիցի քաղաքական և մշակութային ձեռնարկները
2. Երիտասարդների «Էլեկտրիկ Երևան» շարժումը
3. Ռազմաքաղաքական իրավիճակի սրումը Արցախյան հակամարտության շուրջ
Հաշվի առնելով, որ 2016թ.-ը պատերազմի և քաղաքական սրացումների տարի էր, մեր հարթակն առաջինը տրամադրեցինք քաղաքական ընտրախավին:
1.Ո՞րն էր 2016թ. -ի ամենանշանակալի հասարակական-քաղաքական իրադարձությունը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյան- Ցավով պիտի արձանագրեմ, բայց ապրիլյան պատերազմը շրջադարձային էր Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքի համար: Երևի թե չկա այնպիսի հայ ընտանիք, որի տուն ներխուժած չլինի այս թեման: Մեր տղաների հերոսական կռիվը, այդ օրերի մեր ժողովրդի միասնականությունը, այս ամենը 2016-ի այն զարգացումն է, որը հետք թողեց մեր հասարակության վրա: Կարծում եմ՝ ապրիլյան պատերազմը սովորեցրեց մեզ զգոն ու միավորված լինել. հայի միասնականությանն այլընտրանք չկա:
Սամվել Ֆարմանյան, ԱԺ պատգամավոր- 2016թ-ի ամենանշանակալի հասարակական-քաղաքական իրադարձությունն ապրիլյան քառօրյա պատերազմն էր. այն ցնցեց մեր զարգացման ամբողջ հարացույցը, կապեց մեր ձեռքուոտքը ու կանգնեցրեց հայելու առաջ՝ կրկին առանձնացնելով կարևորն անկարևորից:
Լևոն Շիրինյան, քաղաքագետ- Սարի թաղի հուլիսի 29-ի իրադարձությունները:
Ստյոպա Սաֆարյան, քաղաքագետ - Անշուշտ, ինձ համար այդպիսին ապրիլյան քառօրյա պատերազմն էր, որը, ցավոք, շատ փորձագետներիս համար սպասելի էր (այդ մասին ես և այլք 2015թ. աշնանից ահազանգում ու մեծացող ռիսկի մասին էինք գուժում), մինչդեռ Հայաստանն ու Արցախն այնքան անպատրաստ էին դրան… վստահաբար, մենք անհարկի մեծ զոհեր տվեցինք, ինչն աններելի է: Այդ լուսավոր տղաների դեմքերն ու անունները երբեք չեն ջնջվի իմ հիշողությունից, որովհետև, երբ պատերազմից հետո այցելեցի Մարտակերտի այն դիրքեր, որտեղ ծանր մարտեր էին տեղի ունեցել, անպատկերացնելի զգացողություններ ունեցա նրանց հերոսության, խիզախության ու համարձակության առումով: Նրանք իրենք էլ այդ պահին չէին պատկերացնի, թե ինչ խոշոր պլաններ են տապալում…
Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյան-Թերևս «ամենանշանակալի» բառն այստեղ տեղին չէ, բայց կառանձնացնեի «Սասնա ծռերի» կողմից պարեկապահակային ծառայության գնդի գրավումը…. Ոչ թե գնդի գրավման ակցիան` որպես ինքնին իրադարձություն, այլ` մեր հասարակության մեջ նման երևույթի դրդապատճառները, նման գործելակերպի հնարավորությունը և հավանությունը, ինչպես նաև՝ այդ գրավմանը հաջորդած իրադարձությունները, հետևանքները, հասարակության բևեռացումը:
Ազատ Արշակյան, քաղաքական գործիչ - Հանրապետական կուսակցության 16-րդ պարտսիեզդը:
Արմեն Աշոտյան , ՀՀԿ փոխնախագահ-Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անկախությունների 25-ամյակը: Ազգիս գոյության, ուժի և սեփական ճակատագիրը կերտելու վճռականության ցուցադրություն: Պատմականորեն ստեղծված ծուղակի մեջ չընկնենք երբեք, թե իբր հայը կարող է գոյություն ունենալ առանց Հայաստանի գոյության: Սա պաթոս չէ, այլ անհերքելի և ինչ-որ չափով, դաժան ճշմարտություն:
2.2016թ.-ի մշակութային ամենամեծ իրադարձությունը
Տարոն Մարգարյան-Ինձ համար, որպես Երևանի քաղաքապետ, կարևոր է մայրաքաղաքի մշակութային օջախների բարելավումը: Իսկ այս տարի կառանձնացնեմ երաժշտական նոր գործիքներով համալրելու ծրագիրը:
Սամվել Ֆարմանյան- Հավանաբար, Հայաստանի անկախության հոբելյանական հանդիսությունը, երբ մեր երկրի անկախությունը մատուցվեց հենց անկախության սերնդի կողմից:
Լևոն Շիրինյան- Տարին դժգույն է եղել:
Ստյոպա Սաֆարյան- Ինձ համար մշակութային ամենամեծ իրադարձությունը «Ավրորա» մրցանակաբաշխությունն էր ապրիլյան պատերազմից հետո, որը բավականին նոր մթնոլորտ ու մասշտաբ բերեց Հայաստան: Այդքան ցավից հետո դեռ աշխարհին ասել, որ որպես շատ ցավեր տեսած ազգ հետաքրքրվում ենք նաև ուրիշի ցավով… Բացի մշակութային լինելն այդ հզոր միջոցառումն աներևակայելի գեղեցիկ ուղերձ էր աշխարհին:
Աշոտ Հայրապետյան -Մի քիչ էգոիստ կլինեմ և կնշեմ մեր համայնքային իրադարձություններից. 2016-ի աշնանն առաջին անգամ Կապանում նախաձեռնեցինք երիտասարդ քանդակագործների սիմպոզիում, հատկացվեցին տարածք և անհրաժեշտ նյութեր, և կապանցի մի խումբ քանդակագործներ բացօթյա՝ մեր համաքաղաքացիների աչքի առջև ստեղծեցին, որոշներն էլ դեռ շարունակում են ստեղծել տուֆից քանդակներ… դրանք իրենց տեղը կգտնեն քաղաքի զբոսայգիներում և նոր տեսք կտան քաղաքին, ինչպես նաև նախաձեռնությունն ինքը մշակութային աշխուժություն և նորություն էր համայնքում:
Ազատ Արշակյան- Գյումրիի «Սև ամրոցի» վերաբացումը որպես մշակութային կենտրոն և առաջին համերգը:
Արմեն Աշոտյան- Թող ներվի, բայց ասեմ, որ շատ մեծ մշակութային փայլատակում չեմ տեսել: Եղել են հետաքրքիր, ավանդական և՛ նոր միջոցառումներ, և՛ իրադարձություններ. որևէ մեկը կդժվարանամ առանձնացնել:
2016թ.-ին կարդացած ամենախոսուն գիրքը
Տարոն Մարգարյան-Կարդացածս վերջին գրքերը հիմնականում վերաբերում էին աշխատանքիս: Մասնագիտական գրքերը դժվար է խոսուն կամ ոչ խոսուն համարել:
Սամվել Ֆարմանյան- Գեղարվեստական գրականությունից երևի Կոստան Զարյանի «Նավը լեռան վրա» վեպը: Ես նոր եմ ընթերցել այն: Իսկ մասնագիտական գրականությունից պատմաբան Մերուժան Կարապետյանի կողմից հրատարակված և ամերիկյան համալսարանի թվայնացված գրադարանում արդեն հասանելի «Եփրեմ Սեթը արևմտահայության 1829-1830 թթ. գաղթի մասին» աշխատությունը: Այն հայ կաթոլիկ հոգևորական, մխիթարյան միաբան Հայր Եփրեմ վարդապետ Սեթյանի կամ Սեթի նամակներն են՝ ուղղված միաբանության աբբահայր Սուքիաս Սոմալյանին, որտեղ վերջինիս աղբյուրագիտական տեսանկյունից գերարժեքավոր տեղեկություններ է հաղորդում Ադրիանապոլսի պայմանագրով նախատեսված շուրջ ութսուն հազար հայերի գաղթին Էրզրումից, Կարսին ու Բայազետից դեպի Անդրկովկաս՝ հիմնականում Ջավախք, Շիրակ ու Լոռի: Տարօրինակ զուգադիպությամբ, այդ աշխատությունը լույս է սփռում նաև իմ նախնիների պատմությանը, որոնք Էրզրումից նախ գաղթել են Կարս, ապա և՝ Շիրակ:
Լևոն Շիրինյան- Արենդ Լեյփհարթի «Ժողովրդավարությունը բազմակազմ հասարակություններում»:
Ստյոպա Սաֆարյան- Շատ վաղուց էի որոշել կարդալ Էլիզաբեթ Գասկելի «Հյուսիս և Հարավ» սիրավեպը, բայց ժամանակի պատճառով չէի հասցնում: Վերջապես աշնանը կարողացա նման պահեր ստեղծել ու կարդալ: Այդ վեպի BBC-ի հրաշալի էկրանավորումը տարիներ առաջ էի տեսել ու շատ տպավորվել, հատկապես նրանից, որ սիրո գեղեցիկ պատմություն լինելուց զատ նաև հրաշալի միահյուսում է ժամանակի քաղաքական թոհուբոհն ու զարգացումները, մասնավորապես՝ Անգլիայում թորիների շարժման ծնունդը, գլխավոր հերոսների կերպարներին: Մեկ այլ հանգամանք էլ կար, որը մի տեսակ տևապես հետ էր պահում այն կարդալուց. սերիալը շատ էի հավանել, վախենում էի, որ վեպը կարդալուց հետո էկրանավորումից կհիասթափվեմ: Այդպիսի դեպքեր եղել են, ինչպես օրինակ Միշել Ուելբեքի աղմկահարույց «Տարրական մասնիկներ» գիրքն ու համանուն էկրանավորումը: Սակայն Էլիզաբեթ Գասկելի վեպը կարդալուց հետո նման հետևանքներ չեղան, ավելին՝ ես ինքս մտովի հարստացրեցի «էկրանավորումը»:
Աշոտ Հայրապետյան - Յաիր Աուրոն. «Անընդունելի անտարբերություն. Սիոնիզմը և Հայոց ցեղասպանությունը»:
Ազատ Արշակյան- Վարդան Ավետիսյան-Քյարունցի «Լույսի քաղցրություն» բանաստեղծությունների ժողովածուն:
Արմեն Աշոտյան-Գեղարվեստական գրականությունից մշտապես վերընթերցում եմ Տերյան, Ախմատովա, Բլոկ: Այս տարի ինձ համար բացահայտեցի էդգար Կոստանդյանին: Մասնագիտական տեսանկյունից խիստ տպավորեց Նիալ Ֆերգյուսոնի «Քաղաքակրթություն» գործը:
4.2016թ.-ին դիտած ամենատպավորիչ ֆիլմը /ռեժիսոր, եթե հնարավոր է՝ ֆիլմի հղումը/
Տարոն Մարգարյան- Հետաքրքիր ֆիլմերի մի ամբողջ ցանկ է կուտակվել վերջին տարիներին, բայց ժամանակի սղության պատճառով չեմ հասցնում դիտել: Այս տարի կառանձնացնեմ «Կյանք ու կռիվ» ֆիլմը:
Սամվել Ֆարմանյան- Ցավոք, ես գեղարվեստական ֆիլմերի սիրահար չեմ. գերադասում եմ պատմական ու փաստավավերագրական ժանրի ֆիլմերը: Այս տարի ինձ տպավորել է Ստալինի կյանքի վերջին տարվան նվիրված մի փաստավավերագրական ֆիլմ՝ հիմնված Ստալինի անձնական անվտանգության աշխատակիցների նորահայտ վկայությունների վրա:
Լևոն Շիրինյան- «Կնքահայրը» ֆիլմը անժամկետ է և ամենահնչեղը:
Ստյոպա Սաֆարյան- Տիկնոջս հետ գնացինք դիտելու Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ» հայկական կինոնկարը, որից հետո և՛ շատ հուզված էինք, և՛ հաճելիորեն զարմացած, որ հայկական կինոինդուստրիան կարող է նման հրաշալի շարժանկար հրամցնել: Իհարկե, տարվա կտրվածքով միջազգային մասշտաբով կարծում եմ՝ լավագույններից է «Գահերի խաղը» հեռուստասերիալը: Երբեք չէի պատկերացնի, որ այս տարիքում ֆանտաստիկ կինոնկարները կարող են ինձ գրավել: Բայց այն չափազանց գեղեցիկ է նկարահանված և հիշեցնում է մեր քաղաքակրթության արյունոտ էվոլյուցիան:
Աշոտ Հայրապետյան - Իհարկե, ֆիլմը 2016-ին չի ստեղծվել. «Ո՞ւր են տանում երազները», ռեժիսոր՝ Վինսենթ Ուորդ։
Ազատ Արշակյան- «Կյանք ու կռիվ»:
Արմեն Աշոտյան-Հայկական ֆիլմերից, իհարկե, «Կյանք ու կռիվը»: Շատ ենք խոսում, որ մեր նորագույն պատմության մասին գեղարվեստական ազդեցիկ և ազնիվ գործերի պակաս ունենք: Հուսամ նաև, որ ապրիլյան սխրանքների մասին նման երկերը և ստեղծագործությունները իրենց երկար սպասել չեն տա, և ոչ միայն կինոարտադրության ոլորտում: Արտասահմանյաններից հաճույքով նայեցի «Բռնակալ» (TYRANT) հեռուստասերիալի 3-րդ սեզոնը: Կներեք, եթե հղումը լիցենզիոն չէ:
5. 2016-ի հրապարակային ամենահնչեղ ելույթը
Տարոն Մարգարյան- Կարծում եմ Հանրապետության Նախագահի ելույթը ՀՀԿ 16-րդ համագումարում կարևոր ուղերձ էր մեր հասարակությանը: Նախագահի հնչեցրած յոթ սկզբունքները ուղենշային էին՝ մեր երկրի պատասխանատու այս ժամանակահատվածում առաջնորդվելու և գործելու համար:
Սամվել Ֆարմանյան- Պապ Ֆրանցիսկոսի ելույթը ՀՀ Նախագահի նստավայրում այս տարվա ամռանը։ Այդ ելույթով պապական բարձրությունից նա կամրջեց հայ ժողովրդի անցյալն ու ներկան, մեր ինքնաճանաչումն ու ինքնագնահատականը միաձուլեց այլոց կողմից մեր ժողովրդի ճանաչման ու գնահատման հետ:
Լևոն Շիրինյան- Թամար Հովhաննիսյանի առաջին հրապարակային ելույթը թատերական հրապարակում:
Ստյոպա Սաֆարյան- Հայ իրականության մեջ այդպիսիք չեմ հիշում: Բայց ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ չափազանց տպավորվեցի ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբամայի երկու ելույթներից: Այ դրանք իսկապես ազդեցություն թողեցին ու հաճելի էր տեսնել, թե որքան լավ կրթություն ունի նա:
Աշոտ Հայրապետյան - Հռոմի պապի ելույթը Երևանի Հանրապետության հրապարակում…
Ազատ Արշակյան- Ոչ մի հնչեղ ելույթ չեմ նկատել:
Արմեն Աշոտյան- «Հնչեղի» մեթոդաբանությունը կարող է տարբեր լինել: Դիտումների, հավանումների, հղումների քանակով չեմ մոտենում այս հարցին, այլ ազդեցությամբ ապագայի վրա: Այս տեսակետից ուզում եմ առանձնացնել ապրիլյան պատերազմի ժամանակ Հայաստանի Նախագահի ելույթների շարքը:
6.2016թ.-ի ամենապոզիտիվն ու ամենանեգատիվը
Տարոն Մարգարյան- Երևանի քաղաքապետարանի կայքում հաճախ է հրապարակվում մայրաքաղաքում ծնված երեխաների թիվը: Կարծում եմ՝ սա պոզիտիվ է. երեխայի ծնունդը ինձ համար ամենալավ լուրն է միշտ: Իսկ նեգատիվի վրա ընդհանրապես չեմ կենտրոնանում ու դրա համար շուտ եմ մոռանում: Եվ այս պահին ոչ մի բան չեմ կարող մտաբերել:
Սամվել Ֆարմանյան- Ամենապոզիտիվը ինքնազոհության պատրաստակամության, միասնության ու փոխօգնության այն բացառիկ ու նախանձելի մթնոլորտն էր, որ ձեռք ձեռքի քայլեց ապրիլյան պատերազմի ու դրան հաջորդած օրերին: Ամենանեգատիվը, ապրիլյան հերոսացումից ընդամենը ամիսներ անց Երևանի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններն էին, երբ կրկին գլուխ բարձրացրեց չհասկացվածությունը, ծայրահեղականությունը և հայի ձեռքով հայի արյուն թափվեց՝ հերթական խարանը դնելով մեր անկախ պետականության ճակատին:
Լևոն Շիրինյան- Ամենապոզիտիվը՝ քառօրյա պատերազմում հայ զինվորականության լավագույն հատկանիշների դրսևորումը, իսկ ամենանեգատիվը՝ օլիգարխիայի՝ մենաշնորհները պահպանելու համար համառ պայքարը:
Ստյոպա Սաֆարյան- 2016թ. համատարած ճգնաժամերի ու քաոսի տարի էր ոչ միայն մեր տարածաշրջանի համար: Շատ եմ հետևում Սիրիայի ճգնաժամին, որտեղ կատարյալ հումանիտար աղետ է, մինչդեռ աշխարհն անուժ է կամ անկամք դա կանխելու համար: Ամենապոզիտիվն այն է, որ դուստրս այս տարի (4-րդ դասարանում է սովորում) ավելի կազմակերպված, ինքնուրույն ու ինքնավստահ է, քան անցած տարի՝ թե՛ հանրակրթական դպրոցի առարկաները լավ յուրացնելու, թե՛ երաժշտական դպրոցում սովորելու առումով: Անցած տարի ներքին վախեր կային՝ թե ինչ կկարողանա հաղթահարել նա, և ինչը՝ ոչ: Իմ և կնոջս օգնությամբ կարողացավ հաղթահարել բոլոր մանր բարդությունները, որոնք այդ ժամանակ նրան դրդում էին փախչել դժվարությունից, քան մտածել այն հաղթահարելու մասին: Այժմ իրավիճակն այլ է:
Աշոտ Հայրապետյան - Ամենապոզիտիվը՝ «Ավրորա» մրցանակաբաշխությունը, ամենանեգատիվը՝ Ապրիլյան պատերազմը…
Ազատ Արշակյան- Քառօրյա պատերազմի անդառնալի մարդկային և տարածքային կորուստներն անշուշտ նեգատիվ էին, սակայն պոզիտիվ էր հակառակորդի դեմ համահայկական համերաշխությունը և մեր զինված ուժերի ու կամավորականների հերոսությունը, որը ես անձնազոհության հանրաքվե եմ համարում:
Արմեն Աշոտյան- Պոզիտիվը. ինձ համար՝ երեխաներս ու ես: Վերջինը այն իմաստով, որ վերջապես մի քիչ ժամանակ եղավ ինձանով զբաղվելու՝ առողջությունից մինչև ինքնակատարելագործում: Երկրիս համար հասարակա-քաղաքական և սոցիալ-մշակութային իմաստով՝գուցե մակերեսային հայացքով քիչ տեսանելի փոփոխությունները, որ մեզ դարձնում են իրականում արժանապատիվ հասարակություն՝ օժտված նաև կոլեկտիվ բանականությամբ: Նեգատիվը՝ հարյուրից ավելի երիտասարդ տղաների մահը ապրիլին և հուլիսին հայի ձեռքով թափված հայի արյունը՝ ուղեկցվող կոլեկտիվ պսիխոզով հանդերձ:
7.2016թ.-ի մասմեդիայի ամենաազդեցիկ հրապարակումը
Տարոն Մարգարյան- Ամենաազդեցիկ հրապարակումները ինձ համար՝ որպես քաղաքապետի, վերաբերել են Երևան քաղաքին և մեր ԶԼՄ ներկայացուցիչների բարձրացրած խնդիրներին: Շնորհակալ եմ բոլոր այն լրագրողներին, որոնց հրապարակումները օգնել են մեզ ավելի աչալուրջ և հետևողական լինել: Կարծում եմ, որ 2017-ը ևս սերտ համագործակցության և մայրաքաղաքային խնդիրների հանդեպ նույնչափ հոգատար վերաբերմունքի տարի պիտի լինի թե՛ քաղաքային իշխանությունների, թե՛ լրատվամիջոցների համար: Ես սա համարում եմ մեր ընդհանուր ձեռքբերումը:
Սամվել Ֆարմանյան- ՎԱՐԴուհի Սիմոնյանի անդրադարձը Մատաղիսի դիրքերում հերոսացած Վազգեն Հարությունյանի տասներեքամյա որդուն՝ Ալեքսին, «Հանուն հոր և որդու» շարքից: Այդ նյութն անգամ հրապարակում չէր, այլ՝ գրական ռեալիզմի ժանրի մի ծանր ստեղծագործություն, որ տակնուվրա արեց տասնյակ հազարավոր սրտեր ու հոգիներ:
Լևոն Շիրինյան- Չեմ նկատել:
Ստյոպա Սաֆարյան- Այս տարի ապրիլին սրտատրոփ սպասում է ամիսներով Արցախում մնացած «Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյանի նյութերին՝ լուսանկարներին, դրվագներին առաջնագծից: Դրանք իմ սրտին կպած, ինձ ոգի ու ուժ տվող ամենաազդեցիկ հրապարակումներն էին, երբ տեսնում կամ լսում էիր մեր զինվորների, սպաների ու կամավորների սովորական ու անսովոր հերոսությունների մասին:
Աշոտ Հայրապետյան - Ցավոք, կրկին պետք է հիշեմ Ապրիլյան պատերազմը…
Ազատ Արշակյան- Հակոբ Բադալյանի «Երկու վերջի սկիզբը»:
Արմեն Աշոտյան-13-ամյա Կարենի մասին hetq.am-ի լրագրող Մարինե Մարտիրոսյանի նյութը: Տարբեր մարդկանց նման, նույնպես փորձել եմ օգտակար լինել այս տղային, որի պատմությունը արցունք բերեց աչքերիս, երբ ընթերցում էի:
8.2016թ-ի ամենասուր հումորը
Տարոն Մարգարյան- Մտքիս որևէ բան չի գալիս հիմա:
Սամվել Ֆարմանյան- Նիկոլ Փաշինյանի ելույթը ԱԺ-ում բյուջեի կատարողականի շուրջ հայտնի մանրապատումի ոճով՝ նմանակելով Մկոյին:
Լևոն Շիրինյան- Ալիևի, իբրև թե, հրաժարումը Արցախի 7 շրջաններից՝ ի պատասխան հայկական կողմի տարածքների վերադարձի առաջարկների:
Ստյոպա Սաֆարյան- Թերևս սուր, բայց դաժան հումոր էր այն, որ պատերազմից հետո Զաքիր Հասանովը զեկուցում է Իլհամ Ալիևին կորուստների մասին և ասում՝ հակառակորդը ոչնչացրեց մեր այսքան տանկ: Ալիևը հարցնում է՝ իսկ մենք որքա՞ն տանկեր ոչնչացրեցինք: Հասանովն ուսերն է թոթվում՝ ունե՞ին, որ ոչնչացնեինք: Իհարկե, չափազանցություն է, բայց, թերևս, մեր բանակի ոչ պատշաճ սպառազինվածությունն ու թերի մատակարարումը հող ստեղծեցին նման հումորի տարածման համար, ինչը ցավալի էր, ապտակող…
Աշոտ Հայրապետյան - Ռուսաստանի միջամտությամբ՝ Դոնալդ Թրամփի հաղթանակը:
Ազատ Արշակյան- Նոր սկսված Եվրասիական միլենիումում պարտսիեզդի բաց քվեարկության ժամանակ դահլիճում դեմերի ու ձեռնպահների անհույս փնտրտուքը:
Արմեն Աշոտյան-Այս սա:
9. Ամանորյա պաթետիկ կենացների փոխարեն՝ մասնագիտական 3 արժեքավոր խորհուրդ
Տարոն Մարգարյան- Եղեք հետևողական ձեր ստանձնած բոլոր գործերում: Եղեք ազնիվ. մարդիկ կգնահատեն դա: Ու ինչ էլ ուզում է լինի, երբեք մի չարացեք: Եղեք բարի:
Սամվել Ֆարմանյան- Չգիտեմ որքանով մասնագիտական, սակայն՝ հուսալ, հավատալ ու սիրել:
Լևոն Շիրինյան-
1.Հրաժարում չհիմնավորված հայկական խաղաղապաշտությունից,
2.Պետականության կենսական շահերի գիտակցում,
3. Հաջորդ տարի՝ Կարինում:
Ստյոպա Սաֆարյան-
1. Միշտ փնտրել այլընտրանք, երբ անգամ թվում է, թե դա չկա. իրականում այն չտեսնելը դեռևս չլինել չէ:
2. Ինչպես Վինսթոն Չերչիլը կասեր՝ երբե՛ք չհանձնվել, երբե՛ք։
3. Միշտ փորձել որևէ երևույթի տարբեր կողմերից նայել, այդպես ճշմարտությունը գտնելն ավելի հեշտ է:
Աշոտ Հայրապետյան –
1. Գլուխդ կախ կատարիր քո աշխատանքը և մի՛ սպասիր շնորհակալության:
2. Ուղիղ քայլիր դեպի նպատակդ, եթե այդպես է թելադրում համայնքի շահը և անկախ արտաքին ազդակներից, երբե՛ք մի շեղվիր դեպի դրա իրականացումը տանող ճանապարհից:
3. Փորձիր միշտ մեծահոգի լինել և հատկապես՝ փոքրոգի մարդկանց հանդեպ:
Ազատ Արշակյան- Հնարամտություն: Խնայողություն: Կարգապահություն:
Արմեն Աշոտյան-
1.Կարդալ շատ և կանոնավոր
2.Հավատալ և՛ ամենադժվար, և՛ ամենաերջանիկ պահերին։
3.Սիրել կյանքը, երկիրդ, մարդկանց:
շարունակելի
«Ստեղծագործական Հայաստան-2016» մեդիանախագիծ
ՎԱՐԴուհի Սիմոնյան
Հեղինե Ասրյան
Սյուզան Թոսունյան
Անահիտ Խաչատրյան
Արթուր Խաչատրյան
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
«Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
- 12:15 • 20.04.24 Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 21:06 • 12.04.24 Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
- 20:43 • 12.04.24 Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
- 18:58 • 12.04.24 ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
- 14:14 • 12.04.24 Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
- 14:14 • 12.04.24 Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
- 17:03 • 11.04.24 Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
- 15:32 • 11.04.24 Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
- 14:16 • 11.04.24 Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
- 13:51 • 11.04.24 Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
- 20:48 • 10.04.24 Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
- 16:53 • 10.04.24 Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
- 11:51 • 10.04.24 Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
- 11:41 • 10.04.24 Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
- 11:40 • 10.04.24 ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
- 11:38 • 10.04.24 Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
- 11:36 • 10.04.24 Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
- 17:39 • 09.04.24 ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
- 17:33 • 09.04.24 Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
- 17:25 • 09.04.24 Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
- 17:08 • 09.04.24 ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
- 16:34 • 09.04.24 «Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
- 13:42 • 09.04.24 Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
- 12:35 • 09.04.24 Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Քաղաքականություն 14:28 • 19/04 Մի՛ շտապեք թաղել հույսը. Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն արձագանքել է «Ղարաբաղ» կոմիտեի նախագահ, Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի՝ իրեն ուղղված բաց նամակին՝ ընդգծելով, որ չէր կարող չպատասխանել դրան:
-
Քաղաքականություն 17:24 • 19/04 Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:
-
Քաղաքականություն 12:55 • 19/04 Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայությունն արձագանքել է ադրբեջանական լրտավամիջոցների պանդմանն առ այն, որ ապրիլի հինգին Բրյուսելում կայացած ՀՀԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ռազմական բնույթի փաստաթուղթ է ստորագրվել Որոշ
-
Իրավունք 14:50 • 19/04 ՌԴ քաղաքացիների կողմից դեկտեմբերի 8-ին խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 22-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը։
-
Իրադարձային 22:49 • 19/04 Մոսկվայում փոթորիկը 100-ից ավելի ծառ է տապալել «Ժամը 21.00-ի դրությամբ Մոսկվայում 13 ծառ է ընկել, վնասվել է երկու ավտոմեքենա, տուժածներ չկան։ Մոսկվայի մարզում ավելի քան 90 ծառ է տապալվել, վնասվել է 6 ավտոմեքենա: Տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել», - ասել է գործակալության խոսնակը։
-
Մշակույթ 19:36 • 19/04 Հայկական Kulthome-ի դիզայներական աշխատանքները հայտվել են միջազգային Amazing Architecture և Architecture & Design հարթակների ուշադրության կենտրոնում (լուսանկարներ) Կարևոր է ընդգծել, որ միջազգային հարթակների անդրադարձը Kulthome-ին ընդգծում է Հայաստանի դերը՝ համաշխարհային դիզայնի ոլորտում՝ ասելիքի ու ուրույն ձեռագրի առումով։
-
Քաղաքականություն 15:56 • 19/04 Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակից մնալ, կարծում եմ՝ այնտեղ կան մարդիկ, որոնք հասկանում են ՌԴ-ի դերը Հայաստանի անվտանգության և տնտեսական զարգացման գործում. Լավրով Մենք շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ, և կարծում եմ՝ այնտեղ կան մարդիկ, որոնք հասկանում են Ռուսաստանի դերը Հայաստանի անվտանգության և տնտեսական զարգացման գործում. այս մասին Спутник, Говорит Москва, Комсомольская правда ռադիոկայաններին տված հարցազրույցում ասել է...
-
Քաղաքականություն 15:21 • 19/04 Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է նշել իր պատասխանատվության գոտին, անհրաժեշտ է սահմանել Հայաստանի սահմանները. Լավրով Հայաստանն ինքը դեռ չի կարողանում որոշել իր տարածքում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պատասխանատվության գոտին։ Այս մասին Спутник, Говорит Москва, Комсомольская правда ռադիոկայաններին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
-
Քաղաքականություն 14:28 • 19/04 Մի՛ շտապեք թաղել հույսը. Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն արձագանքել է «Ղարաբաղ» կոմիտեի նախագահ, Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի՝ իրեն ուղղված բաց նամակին՝ ընդգծելով, որ չէր կարող չպատասխանել դրան:
-
Քաղաքականություն 17:24 • 19/04 Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:
-
Իրադարձային 10:05 • 19/04 Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև hրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը Հաշվի առնելով վարչապետի կողմից ինձ հետապնդելու համոզմունքս, ինչպես նաեւ տեղյակ լինելով, որ Փաշինյանը մասնագետներին վստահելու հետ կապված խնդիրներ ունի, առաջարկում եմ նրան անձամբ իմ հետ խնդրո առարկա հրթիռների եւս մեկ զննություն իրականացնել։
-
Քաղաքականություն 12:55 • 19/04 Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայությունն արձագանքել է ադրբեջանական լրտավամիջոցների պանդմանն առ այն, որ ապրիլի հինգին Բրյուսելում կայացած ՀՀԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ռազմական բնույթի փաստաթուղթ է ստորագրվել Որոշ
-
Իրավունք 14:50 • 19/04 ՌԴ քաղաքացիների կողմից դեկտեմբերի 8-ին խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 22-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը։
-
Իրադարձային 22:49 • 19/04 Մոսկվայում փոթորիկը 100-ից ավելի ծառ է տապալել «Ժամը 21.00-ի դրությամբ Մոսկվայում 13 ծառ է ընկել, վնասվել է երկու ավտոմեքենա, տուժածներ չկան։ Մոսկվայի մարզում ավելի քան 90 ծառ է տապալվել, վնասվել է 6 ավտոմեքենա: Տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել», - ասել է գործակալության խոսնակը։
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Քաղաքականություն 11:01 • 14/04 Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆ-ն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել. Հրանտ Մելիք-Շահնազարյան «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ ՄելիքՇահնազարյանը գրում է «Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել։ Աշխարհը փո
-
Մամուլի տեսություն 09:15 • 16/04 Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այս օրենքը Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունվել է անցյալ տարեվերջին: Կիրառմանը փաստացի մնացել է մեկուկես ամիս, սակայն ուշագրավ է, որ մեր պատկան կառույցները դեռևս չեն շտապում պատշաճ ծանուցել մեր հանրությանը:
-
Իրադարձային 16:19 • 17/04 Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
-
Մամուլի տեսություն 08:12 • 16/04 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին․ «Հրապարակ» Թվում էր` ամեն ինչ պետք է լիներ թափանցիկ, որ բոլորը տեսնեին, լսեին, թե ովքեր են աջակցում սկսնակ կին գործարարներին եւ ինչու: Սակայն ընթրիքն արեցին փակ ֆորմատով, առանց լուսաբանման, որից երկու օր հետո միայն՝ երեկ կեսգիշերին մոտ հոլովակ տարածեցին։
-
Քաղաքականություն 20:29 • 15/04 Շատ եմ հավանում Անդրանիկ Քոչարյանի ասածը․ սա ցեղասպանության ճանաչման գիտական մոտեցման սկզիբ է․ Զարեհ Սինանյան Անդրանիկ Քոչարյանը ասել է, որ եթե ասում ենք, որ Ցեղասպանության ժամանակ միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է կարողանանք միլիոնուկես ազգանուն ինչ-որ արխիվներում հանել ու դնել։
-
Իրադարձային 09:55 • 17/04 Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել: Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
Սպորտ
-
22:39 • 19.04.24 Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց
Մամուլի տեսություն
-
11:32 • 20.04.24 Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
-
11:30 • 20.04.24 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ»
Իրադարձային
-
11:10 • 20.04.24 Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել է հորը