Թրամփը մտադիր է վերացնել Trump Foundation բարեգործական հիմնադրամը

02:46 • 25.12.16

ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է սեփական Trump Foundation բարեգործական հիմնադրամը փակելու մտադրության մասին: Այդ մասին հաղորդել է FoxNews հեռուստաալիքը՝ հրապարակելով միլիարդատիրոջ հայտարարությամբ համապատասխան հայտարարությունը:

«Հիմնադրամը հսկայական աշխատանք է անցկացրել ողջ տարի ընթացքում՝ զոհաբերելով միլիոնավոր դոլարներ անթիվ-անհամար միություններին, այդ թվում վետերանների, իրավապահ մարմինների ներկայացուցիչների և երեխաների աջակցության նվիրված կազմակերպություններին: Սակայն որպեսզի խուսափեմ որպես նախագահ իմ դերի հետ խնդիրներից, ես որոշել եմ այլ ճանապարհներ փնտրել իմ բարեգործական հետաքրքրությունների համար»,-գրել է Թրամփը:

ԱՄՆ-ի նորընտիր նախագահը կոչ է արել տնօրենների խորհրդին անհրաժեշտ քայլեր ձեռնարկել հիմնադրամի վերացման համար: Թրամփը նաև հավելել է, որ ցանկանում է խուսափել նախագահության և հիմնադրամի կառավարման շահերի բախումից:

Trump Foundation-ը հիմնադրվել է 1988-ին: Նշվում է, որ նա բազմիցս քննադատության է ենթարկվել և տուգանվել է քաղաքական նպատակներ հետապնդող նվիրատվությունների համար:  

 

Թրամփը մտադիր է վերացնել Trump Foundation բարեգործական հիմնադրամը