Ստամբուլի հայերն Ամանորի տոների մեկնարկը տվել են ավանդական անուշապուրի պատրաստմամբ (տեսանյութ, լուսանկարներ)

17:56 • 27.12.16

Ստամբուլի հայ համայնքն ամանորյա տոների մեկնարկը տվել է Ստամբուլում գործող հայկական մշակույթի կենտրոնում ավանդական անուշապուրի պատրաստմամբ, այս մասին գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:


Տոնական միջոցառմանը ներկա են գտնվել արմատներով դերսիմցի, սեբաստացի, սասունցի, կեսարացի և Արևմտյան Հայաստանի այլ գավառներից բազմաթիվ հայեր, որոնք համատեղ ջանքերով են կազմակերպել տարվա վերջին միջոցառումը:

Համայնքի ներկայացուցիչները թուրք լրագրողներին հյուրասիրել են նաև ընդեղեն և տաք կարմիր գինի: 

Հայկական մշակույթի միության նախագահ Մարսել Բալչըքը պատմել է լրատվական գործակալության լրագրողներին Ամանորն ու Սուրբ Ծնունդը նշելու հայկական ավանդույթների և նոր տարուց իրենց սպասելիքների մասին:

Անուշապուրը հայկական քաղցրավենիք է, որը պատրաստում են ցորենով, ընդեղենով, նռան հատիկներով , չամիչով ու ծիրանի չրով:




No automatic alt text available.

Image may contain: 6 people, indoor


Image may contain: 10 people, indoor


Image may contain: 4 people, beard and indoor

Image may contain: 1 person


Image may contain: indoor

Image may contain: food

Image may contain: food and indoor

Ստամբուլի հայերն Ամանորի տոների մեկնարկը տվել են ավանդական անուշապուրի պատրաստմամբ (տեսանյութ, լուսանկարներ)