Արտգործնախարարությունը համապատասխան քայլեր է ձեռնարկում. Տիգրան Բալայան՝ Տավուշում տեղի ունեցած դիվերսիոն փորձի մասին
ՀՀ Արտգործնախարարությունը համապատասխան քայլեր է ձեռնարկում, որոնք բխում են նման իրավիճակներին բնորոշ պայմաններից: Այս մասին Tert.am -ին հայտնեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը։
Հիշեցնենք, որ Տավուշում հակառակորդի դիվերսիոն փորձի հետևանքով հայկական կողմը 3 զոհ ունի։
Դեկտեմբերի 29-ին վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արևելք ընկած պետական սահմանի հատվածում ադրբեջանական զորքերի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձի հետևանքով հայկական կողմն ունի երեք զոհ:
Զոհվածներից երկուսը զինծառայողներ են, մեկը՝ սպա։










