Անկարայում ԱՄՆ դեսպանատունն արձագանքել է քրդերին զենք մատակարարելու մասին Թուրքիայի մեղադրանքներին

11:07 • 29.12.16

Անկարայում ԱՄՆ դեսպանատունն արձագանքել է «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորմանն ու Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային զինված խմբավորումներին զենք մատակարարելու վերաբերյալ Թուրքիայի հնչեցրած մեղադրանքներին։


ԱՄՆ դեսպանատունը հերքել է քրդական խմբավորումներին զենք և պայթուցիկ սարքեր մատակարարելու մասին Թուրքիայի մեղադրանքներն ու դրանք «անհիմն» որակել, գրում է diken.com.tr-ը։


Հիշեցնենք, որ ավելի վաղ Միացյալ Նահանգների պետդեպարտամենտն «անհեթեթ» էր որակել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունն այն մասին, որ ինքն ԱՄՆ գլխավորած կոալիցիայի կողմից «ահաբեկիչներին աջակցելու վերաբերյալ ապացույցներ» ունի: