Երևան–Արտաշատ ճանապարհին վթարի է ենթարկվել ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ լեյտենանտ Էնրիկո Ապրիամովի մեքենան, գեներալը հոսպիտալացվել է

11:19 • 29.12.16

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ Երևան–Արտաշատ ավտոճանապարհին այսօր առավոտյան վթարի ենթարկված ավտոմեքենան սպասարկում է ՀՀ ԶՈւ-ի ԳՇ պետի տեղակալ, գեներալ լեյտենանտ Էնրիկո Ապրիամովին, ով, ինչպես նաև վարորդը վթարի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել։

«Այսօր առավոտյան ժամը 7։30 ի սահմաններում Երևան Արտաշատ մայրուղու վրա վթարի է ենթարկվել ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ լեյտենանտ Էնրիկո Ապրիամովի մեքենան։ ԳՇ պետի տեղակալը և վարորդը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,–գրել է Արծրուն Հովհաննիսյանը։

Մուրացանի հոսպիտալից Tert.am–ին տեղեկացրին, որ գեներալն այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ 

Երևան–Արտաշատ ճանապարհին վթարի է ենթարկվել ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ լեյտենանտ Էնրիկո Ապրիամովի մեքենան, գեներալը հոսպիտալացվել է