Երևան տեղափոխված ՊԲ վիրավոր զինծառայողի վիճակի կայունացման միտումներ կան, սակայն բժիշկները դեռ չեն կարողանում միջամտություն կատարել. ՊՆ խոսնակ

15:07 • 31.12.16

Հակառակորդի կողմից դեկտեմբերի 29-ի և լույս 30-ի գիշերը հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով Արցախի հյուսիս-արևելյան սահմանին վիրավորված ժամկետային զինծառայող Գարիկ Վարդանյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է. նրան տեղափոխել են Երևան՝ Մուրացանի զինվորական հոսպիտալ։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ զինծառայողի առողջական վիճակի կայունացման միտումներ կան։

«Կայունացման միտումներ կան, սակայն առայժմ միջամտություն չեն կարողանում անել»,-ասաց նա:

Երևան տեղափոխված ՊԲ վիրավոր զինծառայողի վիճակի կայունացման միտումներ կան, սակայն բժիշկները դեռ չեն կարողանում միջամտություն կատարել. ՊՆ խոսնակ