Ահաբեկչություն Ստամբուլում Ամանորի գիշերը. ակումբի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի (լուսանկարներ, տեսանյութ)

10:45 • 01.01.17

Թուրքական Ստամբուլ քաղաքում Reina ակումբում տեղի ունեցած զինված հարձակման հետևանքով զոհվել է 39 մարդ, 69-ը հոսպիտալացվել է, հաղորդում է Haberturk-ը:


Ճշգրտված տվյալները հաղորդել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն: Նաև հայտնի է, որ զոհերի թվում 16 օտարերկրյա քաղաքացի կա: Դրա հետ մեկտեղ, հարձակման հետևանքով զոհվածներից շատերի անձը հաստատված չէ:


Սոյլուի խոսքով՝ իրավապահ մարմինները դեռ փնտրում են հարձակվողին: Մինչ այդ, որոշ լրատվամիջոցներ հաղորդել էին հրաձիգի ոչնչացման մասին:


Ավելի վաղ Ստամբուլի իշխանություններն ահաբեկչություն էին որակել Reina գիշերային ակումբի վրա հարձակումը:


Նշենք, որ հունվարի 1-ին՝ տեղական ժամանակով 01.15-ին, Սանտա Կլաուսի հագուստով զինված տղամարդը ներխուժել է Ստամբուլի Reina գիշերային ակումբ, որտեղ հարյուրավոր մարդիկ տոնում էին Նոր տարին:

 

 



Emergency services respond to the massacre in an Istanbul nightclub in the early hours of New Year's Day

 

Medics carry a wounded person at the scene after an attack at the popular nightclub in Istanbul

 

Thirty five people were killed and a further 40 were injured in the atrocity, the city's governor announced

A Turkish police officer stands on guard at the site of the armed attack which claimed 39 lives

The city's governor has said the massacre was a terrorist attack

 

Turkish special force police officers and ambulances at the site of the armed attack at 1.15am on New Year's Day in Istanbul