Ապրիլը սովորեցրեց ժամանակից շուտ ծրագրեր չկազմել. հակառակորդին դաս տվեցինք, բայց ծանր կորուստներ էլ ունեցանք. ապրիլյան պատերազմի մասնակիցներ (տեսանյութ)

21:49 • 03.01.17

«2016թ-ը մեզ համար կորուստների տարի էր,  կորցրեցինք  տղերք,  ընտանիքի լույս, բայց հակառակորդին էլ դաս տվեցինք, պատժեցինք»,- Tert.am-ի հետ զրուցում նշեցին ապրիլյան պատերազմի մասնակիցներ, զինհաշմանդամներ Արման Ավետիսյանը, Նորայր Զախարյանը։

Տղաների խոսքով՝ ապրիլյան պատերազմից հետո իրենք շատ են փոխվել, արդեն այլ հայացքներ ունեն, արժևորում են կյանքի ամեն րոպեն, փոխել են իրենց տեսակետը նաև մեր հասարակության վերաբերյալ։

«Մտածում էինք, որ կռիվ լինի մեր ազատամարտիկները չեն գնա, դե սոցիալական խնդիրները շատ են, 90 –ականների կռվածների 80 տոկոսը ծանր վիճակում են ապրում, բայց տեսանք մեր ազգը կանգնեց զինվորի կողքին, համախմբվեցինք, բայց դե համախմբումը միայն ապրիլյան պատերազմի օրերին էր»,-նշեցին նրանք։

Նորայր Զախարյանը հունվարի 2-ին դարձել է 20 տարեկան։ Ծրագրերի մասին շատ խոսել չի սիրում, սակայն ընկերների հետ նախագիծ են մշակում սահմանապահ զինվորներին օգնություն ցուցաբերելու համար։ Արմանն էլ նշում է, այս տարի իրենց  համար կարևոր է նաև աշխատանք գտնելը։

«Ապրիլը սովորեցրեց ժամանակից շուտ ծրագրեր չկազմել, ամուսնանալու մասին դեռ չեմ մտածում, գերխնդիրը աշխատանք գտնելն է, որպեսզի ապրենք մեր պաշտպանած հայրենիքում»,- եզրափակեց Արման Ավետիսյանը։

Մանրամասները՝տեսանյութում։

 

 

Ապրիլը սովորեցրեց ժամանակից շուտ ծրագրեր չկազմել. հակառակորդին դաս տվեցինք, բայց ծանր կորուստներ էլ ունեցանք. ապրիլյան պատերազմի մասնակիցներ (տեսանյութ)