Հունաստանի մի շարք շրջաններում ձյան առատ տեղումների պատճառով արտակարգ դրություն է սահմանվել

16:49 • 09.01.17

Հունական Հյուսիսային Սպորադներ արշիպելագի Ալոնիսոս և Սկոպելոս կղզիներում ձյան առատ տեղումների պատճառով արտակարգ դրություն է սահմանվել: Այս մասին հաղորդում է ТАСС-ը` հղում անելով հունական NewsIt տեղեկատվական պորտալին:


Կենտրոնական Հունաստանի պրեֆեկտ Կոստաս Բակոյանիի խոսքով` Կիմի-Ալիվերի համայնքում ձյան պատճառով արգելափակված է մնում 10 գյուղ: Ալոնիսոս և Սկոպելոս կղզիներում խախտվել է էլեկտրաէներգիայի, ջրի և քաղաքային հեռախոսակապի մատակարարումը:


Պաշտոնական տվյալների համաձայն` եղանակային անբարենպաստ պայմանների զոհ է դարձել երկու մարդ:


Հունական դպրոցների մեծամասնությունում, այդ թվում` մայրաքաղաքային շրջանում, երկուշաբթի չեղարկվել է ձմեռային արձակուրդից հետո առաջին դպրոցական օրը: