Քանաքեռցի «Տույ» մականունով հայտնի Արթուր Ղազարյանը մի քանի ժամ է մնացել ոստիկանությունում ու ազատ արձակվել

14:34 • 10.01.17

 

Երեկ ոստիկանություն բերման ենթարկված Երևանում քրեական հեղինակություն համարվող Քանաքեռցի Տույ մականունով Արթուր Ղազարյանը և նրա 4 թիկնապահները մի քանի ժամ են մնացել ոստիկանությունում ու ազատ են արձակվել։

Քրեական հեղինակություն Արթուր Ղազարյանը բերման էր ենթարկել թիկնազորով շրջելու համար։ «Բերվել են իրենք ոստիկանություն, համապատասխան ստուգումներ են իրականացվել և ազատ են արձակվել»,- Tert.am-ի հարցին ի պատասխան նշեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից ։

 

Քանաքեռցի «Տույ» մականունով հայտնի Արթուր Ղազարյանը մի քանի ժամ է մնացել ոստիկանությունում ու ազատ արձակվել