Իրանում մեղադրյալը գրավի դիմաց ազատ է արձակվել և 6 մարդու սպանել

22:36 • 11.01.17

Իրանական Էրաք քաղաքի բնակիչը, ով կասկածվում էր մարդասպանության մեջ և ազատ էր արձակվել գրավի դիմաց, 6 մարդու է սպանել, որոնք առնչություն ունեին իր ձերբակալության հետ:

Ինչպես տեղեկացնում է BBC-ն, նախ կասկածյալը ներխուժել է իրեն ձերբակալած ոստիկանի տուն, ապա կրակել նրան, ինչպես նաև նրա մորը, քրոջն ու եղբորը:

Այնուհետև նա գնացել այն մարդու տուն, որի սպանության մեջ իրեն մեղադրում էին, որտեղ էլ սպանել է մահացածի ծնողներին:

Հաղորդվում է, որ ներկա պահին ոստիկանությունը փնտրում է հանցագործին: