«Արմենիա» ԲԿ է տեղափոխվել 2 անձ` հրազենային և մարմնական վնասվածքներով

09:50 • 11.01.17

«Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին հունվարի 11-ին ժամը 01.00-ին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով և քթի կոտրվածքով իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի` Ա. Սեդրակյանը և Ռ. Դավթյանը։

Այս մասին Tert.am-ին հայտնեցին ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչությունից: 

«Արմենիա» ԲԿ-ից, հղում անելով նախաքննությանը, հրաժարվեցին այլ մանրամասներ հայտնել՝ նշելով, որ երկու հիվանդներն էլ գտնվում են ծանր վիճակում: 

Այսուհանդերձ, հիվանդների վիճակն այնքան ծանր չէ, որ նրանք գտնվեն վերակենդանացման բաժանմունքում. ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքից հայտնեցին, որ նման հիվանդներ չունեն: 

Shamshyan.com կայքի տեղեկություններով՝ Ա. Սեդրակյանը հրազենային վնասվածքը ստացել է նստատեղի մասում, իսկ Ռ. Դավթյանը ստացել է քթի կոտրվածք. նրանք հիվանդանոց են տեղափոխվել 6-րդ թաղամասում գործող «Կրպակ» սուպերմարկետի հետնամասից։