Շանթի գործով կալանավորված Վարդան Վարդանյանը 18 օր է շարունակում է հացադուլը. վիճակը բավարար է

18:52 • 13.01.17

Նոյեմբերի հինգի գործով 5 տարվա ազատազրկման դատապարտված Վարդան Վարդանյանն արդեն 18 օր է շարունակում է անժամկետ հացադուլը:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից. «Վարդանյանը գտնվում է առանձին խցում, առողջական վիճակը գնահատվում է բավարար և գտնվում է բժիշկների հսկողության ներքո»:

Վարդան Վարդանյանը պահանջում է Բանակի օրվա՝ հունվարի 28-ի կապակցությամբ համաներում հայտարարել համաներման սպասող բոլոր բանտարկյալների նկատմամբ:

Հիշեցնենք, որ «Շանթ Հարությունյանի և ընկերների» գործով, որոնք 2013 թվականի նոյեմբերի 5-ին «անոնիմուսների երթ» էին սկսել Ազատության հրապարակից, որտեղ բախումներ էին տեղի ունեցել ոստիկանների և երթի մասնակիցների միջև, հնչել էին պայթյուններ:

Սույն գործով՝ Վարդան Վարդանյանը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով խուլիգանության համար:

 

 

Շանթի գործով կալանավորված Վարդան Վարդանյանը 18 օր է շարունակում է հացադուլը. վիճակը բավարար է