Ստամբուլի «Արմեն» ճամբարը, որտեղ մեծացել է Հրանտ Դինքը, կվերածվի երիտասարդական կենտրոնի (լուսանկարներ)

15:34 • 17.01.17

Ստամբուլի Թուզլայի շրջանում գտնվող «Արմեն» հայկական ամառային ճամբարը, որը հայտնի է նաև որպես Հրանտ Դինքի մանկատուն, վերանորոգումից հետո կգործի որպես երիտասարդական կենտրոն, հայտնում է Sputnik-ի թուրքալեզու ծառայությունը:

Գեդիկփաշայի հայկական բողոքական եկեղեցու հիմնադրամի նախագահ Գիրգոր Աղաբաբօղլուն հայտնել է, որ ճամբարի վերակառուցման նախագիծն արդեն պատրաստ է, և իշխանությունների կողմից սեփականատիրոջ հանդեպ կիրառված սահմանափակումների վերացման ստորագրությունը ստանալուց հետո իրենք պատրաստ են անցնել նորոգման լայնածավալ աշխատանքների:

Աղաբաբօղլուն նշել է, որ վերակառուցված ճամբարը կծառայի որպես հրաշալի մշակութային օբյեկտ, որտեղ կապրեցվի նաև Դինքի հիշատակը:

Հիշեցնենք, որ մոտ 1 տարի առաջ՝ 175 օրվա դիմադրությունից հետո, հայ ակտիվիստները կարողացան Ստամբուլի հայ համայնքին վերադարձնել Թուզլայի հայկական ճամբարի շենքը, որը 2015թ.-ի մայիս ամսին ավերման վտանգի տակ էր հայտնվել:

Նշենք, որ դեռևս 1962թ.-ին Պոլսո Հայոց պատրիարքարանը գնեց Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող այն տարածքը, որտեղ հետագայում պետք է կառուցվեր հայկական ամառային ճամբարը: Ճամբարի կառուցումը միտված էր երկու կարևոր խնդրի լուծմանը. ամռան ամիսներին վարժարաններից դուրս կարողանալ կազմակերպել հայ երեխաների՝ հայկական միջավայրում միմյանց հետ շփումները՝ հայերենը չմոռանալու նպատակով, ինչպես նաև ծնողներ չունեցող հայ մանուկներին ամառային արձակուրդներին նույնպես կացարանով ապահովելու կարևոր հարցը:

Հենց այս ճամբարում է սկսվել նաև պոլսահայ լրագրող Հրանտ Դինքն ու նրա կնոջ՝ Ռաքելի սիրո պատմությունը, որոնց Շնորհք պատրիարքի միսիոներները գտել և Ստամբուլ էին տեղափոխել Մալաթիայի և Մուշի գյուղերից:

Картинки по запросу Hrant Rakel Tuzla

Սակայն 1987թ.-ին պետությունը խլեց տարածքը հայկական համայնքից՝ պատրիարքարանին մեղադրելով ճամբարում ԱՍԱԼԱ-ի մարտիկներ մեծացնելու կեղծ մեղադրանքով:

Ճամբարի սեփականատերերը փոխվեցին մի քանի անգամ, և, ի վերջո, 2015թ.-ին տարածքի այդ ժամանակվա տերը որոշում կայացրեց Թուզլայում առանձնատների կառուցման նախագիծ սկսել:

2015թ.-ի մայիսի 6-ին «Արմեն» ճամբարի տարածք մտած բուլդոզերները կարողացան կանգնեցնել հայ երիտասարդները, որոնք ճամբար հասնելով՝ հաջողացրին կանխել ճամբարի ամբողջական ավերումը, թեև շինարարական կազմակերպության աշխատակիցները սենյակներից մեկի պատն արդեն հասցրել էին քանդել:

Картинки по запросу Kamp Armen iade edilsin

Картинки по запросу Kamp Armen iade edilsin

Ստամբուլի «Արմեն» ճամբարը, որտեղ մեծացել է Հրանտ Դինքը, կվերածվի երիտասարդական կենտրոնի (լուսանկարներ)