Միջադեպ Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ. հարբած ուղևորը հայհոյել ու սպառնացել է բորտուղեկցորդներին

09:59 • 18.01.17


Հունվարի 16-ին` 04։30–ին, Մոսկվա-Երևան չվերթի օդանավի վայրէջքից հետո  ՌԴ հայազգի քաղաքացի Մ.Թ.-ն  բերման է  ենթարկվել «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանություն:

Այս մասին Tert.am–ին հայտնեցին  ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից` նշելով, որ ահազանգը ստացվել է գծային բաժնից այն մասին, որ օդանավում կա անկարգ ուղևոր:

Մեկնած խումբը պարզել է, որ նշված թռիչքի ժամանակ  ուղևորը գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ, չի ենթարկվել ինքնաթիռի անձնակազմի օրինական պահանջներին, հայհոյանքներ ու սպառնալիքներ տեղացել  բորտուղեկցորդներին։

Ոստիկանությունից հայտնեցին, որ նշված դեպքով կատարվում է նախաքննությունը, գործը փոխանցվել է Քննչական կոմիտեին:

 

 

Միջադեպ Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ. հարբած ուղևորը հայհոյել ու սպառնացել է բորտուղեկցորդներին