Թրամփի պատվին ցեցի նոր տեսակ են անվանել

10:38 • 18.01.17

Կանադացի կենսաբան Վազրիկ Նազարին ցեցի նոր հայտնաբերված տեսակն անվանել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի պատվին, հայտնում է zookeys.pensoft.net կայքը:


Հայտնի է, որ Նազարիի հայտնաբերած տեսակը պատկանում է ցեցերի Gelechiidae տեսակին: Այժմ այն ստացել է Neopalpa donaldtrumpi անվանումը:


Հետաքրքրական է, որ գիտնականը միջատին ԱՄՆ ղեկավարի անունն է տվել միայն այն պատճառով, որ ցեցի դեղնասպիտակ գլուխը հիշեցնում է Թրամփի՝ բազմաթիվ նմանակումների և կատակների առիթ դարձած սանրվածքը:


Նշվում է, որ ցեցն ապրում է Կալիֆորնիա նահանգի հարավային մասում:

 

Image result for Neopalpa donaldtrumpi