ԼՐԱՀՈՍ
-
Մշակույթ   23:43 • 20.01.17 Մոսկովյան թանգարանում հունվարի 27-ին կցուցադրվի «Շինդլերի ցուցակի» կրկնօրինակը Ամեն տարի հունվարի 27-ին ողջ աշխարհում նշվում է Հոլոքոստի զոհերի ոգեկոչման միջազգային օրը: Հենց այդ նույն օրը 1945 թվականին Կարմիր բանակը ազատագրել է «Օսվենցիմ» խոշորագույն նացիստական մահվան ճամբարը:
-
  23:39 • 20.01.17 ԻՊ-ի դեմ պայքարում Թրամփին անհրաժեշտ է հենց Ռուսաստանը. Ալեքսեյ Պուշկով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ով նախկինում իր համար առաջնահերթ խնդիր էր համարում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ոչնչացումը, անհրաժեշտ է հենց Ռուսաստանի աջակցությունը: Life.ru-ի հաղորդմամբ` այս մասին թվիթերյան իր էջում գրառել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Պուշկովը:
-
  23:10 • 20.01.17 ԱՄՆ-ն մտադիր է զարգացնել կիբեռ ոլորտի հարձակողական և պաշտպանական հնարավորությունները. Սպիտակ տուն ԱՄՆ-ն մտադիր է զարգացնել կիբեռտարածության պաշտպանական և հարձակողական հնարավորությունները: РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին ասվում է ԱՄՆ-ի նոր վարչակազմի ծրագրի շարադրանքում, որը հրապարակվել է Սպիտակ տան կայքում:
-
Իրադարձային   23:03 • 20.01.17 Վաշինգտոնում ձերբակալել են Russia Today-ի թղթակցին Վաշինգտոնում ձերբակալվել է «Ռուսաստանն այսօր» լրատվական գործակալության թղթակիցը, որը լուսաբանելիս է եղել ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության դեմ կազմակերպված բողոքի ակցիան: Корреспондент-ի հաղորդմամբ` այս մասին թվիթերյան գրառմամբ տեղեկացրել է Russia Today-ի...
-
    22:57 • 20.01.17 Թուրքիան այլևս չի կարող պահանջել Ասադի հրաժարականը. Թուրքիայի փոխվարչապետ «Թեև մենք առաջվա պես կարծում ենք, որ Սիրիայում տեղի ունեցող արյունահեղությունը կապ ունի Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ, սակայն ներկայում տարածաշրջանային իրավիճակը փոխվել է, Թուրքիան չի կարող...
-
  22:47 • 20.01.17 Նյու Յորքի ֆրանսիական հրուշակարանը Թրամփի սանրվածքով էկլերներ է ստեղծել Ինչպես հաղորդում է Life.ru-ն, թխվածքի հնարամիտ ստեղծողներն այն անվանել են «45-րդ էկլեր»: Էկլերը պատրաստված է նարնջի միջուկով, իսկ վերնամասն այնպես է զարդարված, որ ալիքաձև մազերի տեսք ունենա: Խմորեղենը ներկայացրել է հրուշակարանի սեփականատեր Էնդրյու Կարմելինին:
-
  22:31 • 20.01.17 Մենք տվել ենք լուծումը, որ սահմանի վրա մեր զինվորները չզոհվեն, հերթը պատվիրատուինն է. ՏՏ մասնագետ «Մենք ընդամենը ցույց ենք տվել, որ զինատեսակներն աշխատում են, բայց զինատեսակները պետք է բազմացվեն և հասցվեն առաջնագիծ, որ սկսեն կյանք փրկել: Մինչ հիմա այդ զինատեսակները որևէ մեկի կյանքը չեն փրկում և որևէ մեկին օգուտ չեն տալիս»,-ասաց նա։ Կարեն Վարդանյանի խոսքով՝ զինատեսակները ...
-
Իրադարձային   22:23 • 20.01.17 Վաշինգտոնում ցուցարարները կոտրել են McDonalds-ի և Bank of America-ի ցուցափեղկերը Վաշինգտոնում Թրամփի երդմնակալության օրը բողոքի ակցիա կազմակերպած ցուցարարները կոտրել են McDonalds-ի և Bank of America-ի լուսամուտներն ու ցուցափեղկերը: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, այդ անկարգություններին ի պատասխան արցունքաբեր գազ է կիրառվել...
-
  22:12 • 20.01.17 Ընտրությունները տնտեսական ռիսկեր են պարունակում. սա կարող է կապիտալի արտահոսքի ժամանակահատված լինել. Վիլեն Խաչատրյան «Այստեղ երկու սցենար կարող է լինել: Մտածում եմ, որ սա կարող է կապիտալի արտահոսքի ժամանակահատված լինել: Այսինքն՝ մարդիկ կան կարող է չընտրվեն, մարդիկ կան, կարող է ընտրվեն… Թեկուզ հետագայում տարբեր պաշտոնների փոփոխությունների արդյունքում նրանց…»:
-
  21:55 • 20.01.17 Այն, որ այսօր Թուրքիայի խորհրդարանում կան հայ պատգամավորներ, նաև Հրանտ Դինքի վաստակն է. հայազգի պատգամավոր Սելինա Դողան «Այն, որ այսօր Թուրքիայի խորհրդարանում կան հայ պատգամավորներ, անշուշտ, նաև Դինքի վաստակն է: Կյանքի ընթացքում և մեզանից հեռանալուց հետո նրա կողմից մեզ տրված գիտակցությունն այս ամենի մեջ իր դերն ...
-
Իրադարձային   21:50 • 20.01.17 Ձնահոսքի տակ հայտնված իտալիական հյուրանոցում ևս մի քանի ողջ մնացածների են հայտնաբերել Իտալիայի Աբրուցո նահանգում, որտեղ օր ու գիշեր շարունակվում են ձնահոսքի տակ հայտնված լեռնային հյուրանոցի շրջանում անցկացվող փրկարարական աշխատանքները, ողջ մնացածների են հայտնաբերել:
-
Իրադարձային   21:37 • 20.01.17 Ջավախքի հետ կապված ոլորտներում իմ աշխատանքը չի առնչվում օրենսդրական գործունեությանը. Շիրակ Թորոսյանն ամփոփում է հնգամյա գործունեությունը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանն առաջիկայում կորոշի, մասնակցելո՞ւ է խորհրդարանական ընտրություններին, թե ոչ: Մինչ այդ, պատգամավորի 5 –ամյա գործունեության, ջավախահայերի խնդիրների լուծման տարբերակները օրենսդրական դաշտ...
-
  21:33 • 20.01.17 Միասին մենք կկարողանանք ավելի լավը դարձնել Ամերիկան. Թրամփը դարձավ ԱՄՆ 45-րդ նախագահը (ուղիղ) Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ-ի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը, որը տեղի է ունենալու ԱՄՆ Կոնգրեսի շենքի մոտ: Երկրի նորընտիր ղեկավարը դեռևս իր նախընտրական քարոզարշավի ժամանակ բազմիցս խոստացել է «կրկին Ամերիկան մեծ տերություն դարձնել, քան...»:
-
  21:31 • 20.01.17 Ես ավելի քան համոզված եմ, որ ինտելեկտուալ բաղադրիչը մեր երկրին անհրաժեշտ է․ վարչապետը պատասխանել է ուսանողների հարցերին (լուսանկարներ, տեսանյութ) Անկախ, անվտանգ, արդար և ինտելեկտուալ Հայաստան. այսպիսին է վարչապետ Կարեն Կարապետյանը ցանկանում տեսնել վաղվա Հայաստանը: Նա այդ մասին պատմեց Հայաստանում Ամերիկյան համալսարանի ուսանողներին՝ նշելով, որ ինքը մի առիթով...
-
Իրադարձային   21:14 • 20.01.17 Առինջ գյուղում դիակի տեղը մատնացույց արած տաքսու վարորդը խոստովանել է, որ ինքն է խեղդամահ արել աղջկան Դիակի տեղը ցույց տալուց հետո Գարեգին Եղիազարյանը` նույն ինքը հիշյալ տաքսի ավտոմեքենայի վարորդը, խոստովանել է, որ դեկտեմբերի 27-ին ինքն է իր ավտոմեքենայում խեղդամահ արել Ք. Ա.-ին, որից հետո դիակը նետել է նշված վայրը: Դին հայտնաբերվել է Արարատի մարզի Սևակավան բնակավայրի...
-
  21:09 • 20.01.17 Մայք Փենսը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ փոխանախագհի պարտականությունները «Ես` Մայքլ Ռիչարդ Փենսս, հանդիսավոր կերպով երդվում եմ աջակցել և պաշտպանել ԱՄՆ Սահմանադրությունը բոլոր հնարավոր թշնամիներից և հավատարմորեն կատարել իմ պարտականությունները այն վարչակազմի կազմում, որում աշխատելու եմ», - դատավորին…
-
  21:04 • 20.01.17 Բեն Լադենը վախենում էր, որ իր կնոջն ու երեխաներին կչիպավորեն. Օբամայի հեռացող վարչակազմը փաստաթղթեր է հրապարակել «Ալ-Կաիդա» ահաբեկչական խմբավորման նախկին ղեկավար Ուսամա բեն Լադենը մտավախություն է ունեցել, որ արտասահմանյան հատուկ ծառայությունները կփորձեն իր ընտանիքի անդամներից մեկին «չիպավորել» իրեն լրտեսելու նպատակով: