Բաղրամյան պողոտայում ինքնահրկիզված Քաջիկ Գրիգորյանի գործով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի բողոքի քննությունը հետաձգվել է
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացել է 2016 թ. հուլիսի 30-ին Բաղրամյան պողոտայում ինքնահրկիզված Քաջիկ Գրիգորյանի գործով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի բողոքի քննությունը:
Tert.am-ի հետ զրույցում փաստաբան Տաթևիկ Սիրադեղյանն ասաց, որ դատական նիստը հետաձգվել է նույն դահլիճում մեկ այլ դատական նիստի մեկնարկի պատճառով:
Փաստաբանը հայտնեց, որ բողոքի հիմքը կայանում էր նրանում, որ վարույթ իրականացնող մարմինն անդրադարձել էր միայն ՄԻԱՎ վարակի մասին տեղեկությունների հրապարակմանը, իսկ թմրամոլ լինելու տեղեկությունների հրապարակման մասով անդրադարձ չի կատարվել, մինչդեռ թմրամոլ լինելու մասին տեղեկությունը ևս բժշկական գաղտնիք է:
«Նյութերի նախապատրաստման շրջանակներում այդ հարցին անդրադարձ չի կատարվել»,-ասաց Սիրադեղյանը:
Հիշեցնենք, որ քննչական մարմինը հանցակազմի բացակայության հիմքով մերժել էր Քաջիկ Գրիգորյանի վերաբերյալ Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանի՝ խարան առաջացնող որակումների առնչությամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՝ հանցագործության մասին հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը: Որոշումը բողոքարկվել էր վերադասության, ապա՝ դատական կարգով:
Հիշեցնենք, որ նա Բաղրամյան պողոտայում անցկացված հանրահավաքի ժամանակ անսպասելի իր վրա բենզին էր լցրել և ինքնահրկիզվել Քաջիկ Գրիգորյանը:
Վերջինս օգոստոսի 2-ին հիվանդանոցում մահացել էր:










