Թուրքիան վավերացրել է թուրք-ադրբեջանական տեխնիկական համագործակցության մասին արձանագրությունը

19:57 • 24.01.17

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  վավերացրել է տեխնիկական ոլորտում համագործակցելու վերաբերյալ արձանագրությունը, որը ստորագրվել էր 2016թ. մարտի 15-ին Անկարայում Թուրքիայի և Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների կողմից:

Այս մասին գրում է թուրքական kamuhaber.com կայքը:

Այսպիսով Թուրքիան ստանձնում է թյուրքական (թյուրքալեզու երկրների - tert.am) համագործակցության և համակարգման գործակալության Բաքվի գրասենյակի ծրագրերի հովանավորությունն ինչպես նաև տարբեր ծրագրերի իրականացման համար նոր կադրեր պատրաստող մասնագետներ ուղարկել Ադրբեջան: Գործակալությունը Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ զբաղվելու է կրթական, տեխնիկական, առողջապահական, տուրիստական ծրագրերի իրականացմամբ: